Եթե տղամարդը ձեզ ստիպում է այս բաներն անել, ապա դա ոչ թե սեր է, այլ էգոիզմ

Սիրելի կանայք, մեկընդմիշտ հիշեք, որ երբեք ձեզնից բացի ոչ ոք ձեզ ավելի ուժգին չի սիրի ու հարգի։ Գուցե փոքր-ինչ կտրուկ է հնչում, բայց փաստը փաստ է։ Բանն այն է, որ մարդիկ զգում են սեփական անձի հանդեպ ձեր վերաբերմունքը, ուստի մի սպասեք ինչ-որ հավերժական սիրո, եթե զօրուգիշեր գանգատվում եք՝ ինչ անդյուրաշարժ ու ձախորդի մեկն եք դուք։ Սիրեք, գնահատեք ու հարգեք ինքներդ ձեզ։

Հիշեք՝ որքան էլ ուժգին սիրեք տղամարդուն, նա իրավունք չունի ձեզ ցավ պատճառելու։ Ուշադիր կարդացեք այս նյութն ու հիշեք մի քանի բան, որոնք երբեք չպետք է հանդուրժեք։

  1. Ձեր կյանքի ուղեկիցը չպետք է ձեզ ստիպի՝ վատ մտածեք ինքներդ ձեր մասին։ Այո, նա պիտի այնպիսի մթնոլորտ ստեղծի ձեզ համար, որտեղ ամեն օր պետք է որպես երջանիկ ու սիրված մարդ արթնանաք։
  2. Նա չպիտի ստիպի ձեզ ինչ-որ բան անել սեփական կամքին հակառակ։ Կարևոր չէ՝ գործունեության ինչ ոլորտին դա կվերաբերվի։ Կարևորը, որ ամեն ինչ միայն սեփական ցանկությամբ պետք է անեք։
  3. Ձեր կողակիցը չպետք է անտեսի ձեր խնդիրները։ Եթե ձեզ ինչ-որ բան անհանգստացնում է, իսկ ձեր կողակիցն ասում է, որ դա դատարկ բան է, ու միտք էլ չունի ձեզ լսելու, ուրեմն դա միանշանակ տագնապալից ահազանգ է։
  4. Նա ձեզ անձնական տարածք չի հատկացնում։ Խոսքը վստահությանն է վերաբերում։ Եթե մշտապես ձգտում է կարդալ ձեր էլ․ փոստը կամ նամակագրությունը սոցցանցերում, նա չափազանց խանդոտ է ու ձեզ բնավ չի վստահում։
  5. Եթե ձեզ խնդրում է այլևս չշփվել ընկեր-ընկերուհիների, ազգականների հետ, երբեք մի համաձայնեք ու մի կատարեք նմանատիպ խնդրանքները։ Հիշեք, որ ձեզ պիտի շրջապատեն սիրող ու մտերիմ մարդիկ։ Ու երբեք չպետք է սահմանափակեք ձեր շփումները։
  6. Նա ձեզ ստիպում է անկողնում ձեզ տհաճ բան անել։ Ամեն ոք իր նախասիրություններն ու տաբուներն ունի, բայց կողակիցները պիտի հարմարվեն միմյանց։ Եթե դուք կտրականապես դեմ եք փորձարարություններին, նա պիտի ըմբռնի ու ընդունի դա։
  7. Ստիպում է փոխել ձեր արտաքինը։ Լավ է, երբ տղամարդը զգեստ է նվիրում, որն ուզում է տեսնել ձեր հագին կամ կոսմետիկա, որը նրա սրտով է, բայց դուք էլ գեղեցկության սեփական չափանիշներն ունեք։ Եթե նա ուզում է՝ փոխեք ձեր քթի ձևը կամ արեստական թարթիչներ դնեք, ուրեմն հարկավոր է խոսել նրա հետ և սեփական եզրահանգումներն անել:

Եթե ձեր կողակիցը թույլ է տալիս վերոնշյալ սխալներից թեկուզ 4-ը, արժե լրջորեն խորհել ձեր փոխարաբերությունների մասին։ Դուք  խամաճիկ չեք տիկնիկավարի ձեռքին։ Հիշեք, որ դուք ձայնի իրավունք ունեք։ Հարգեք ու սիրեք ինքներդ ձեզ։

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Եթե տղամարդը ձեզ ստիպում է այս բաներն անել, ապա դա ոչ թե սեր է, այլ էգոիզմ