Եթե սովորություն ունեք ամեն ուտեստի հետ հաց ուտել, ապա իմացեք, որ դա նույնիսկ վնասակար է: Ինչի՞ հետ է արգելվում հաց ուտել

Շատերի մոտ սովորություն կա հաց ուտել բոլոր մթերքների հետ: Հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները ամեն ինչ ուտում են հացով և մեզ էլ սովորեցրել են նույն կերպ: Ավագ սերնդին կարելի է հասկանալ, նրանց ժամանակներում հաց դժվար էր ճարվում և հասկանալի է նրանց այդպիսի սովորությունը: Բայց այժմ այդ բարիքով ողողված են վաճառասրահները: Հացը պետք է ուտել խելամտորեն:

Արդյո՞ք վնասակար է հացը:

Այո, սպիտակ հացը վնասակար է, ալյուրը վերամշակման դեպքում կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները, և դրոժի առկայությունն էլ մյուս կողմից սպիտակ հացը դարձնում է վնասակար:

Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ , ովքեր սպիտակ հաց են օգտագործում, խնդիրներ ունեն ավելորդ քաշի հետ, բացի այդ նրանց մոտ մեծ է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, նրանց մոտ կարող է նաև դիաբետ առաջանալ:

Կախված հացի կազմությունից և պատրաստման տեխնոլոգիայից, հացը կարող է ինչպես վնասել մարսողությանը, այնպես էլ խթանել այն: Առանց խմորիչի պատրաստված հացը լավացնում է նյութափոխանակությունը, իսկ խմորիչով պատրաստված հացը կարող է առաջացնել դիսբակտերիոզ, փքվածություն:

Օգտակար է տարեկանի հացը: Այն պարունակում է մի շարք վիտամիններ, որոնք հատկապես օգտակար են աշնանը և ձմռանը:

Տարեկանի հացը հակացուցված է ստամոքսի խոցի, այրոցների, գաստրիտի դեպքում:

Հաց չի կարելի ուտել՝

-> մրգային աղցանի հետ

-> թթու կաղամբի հետ

-> մուրաբայի հետ

-> սնկի հետ

-> յուղալի սննդի հետ

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Եթե սովորություն ունեք ամեն ուտեստի հետ հաց ուտել, ապա իմացեք, որ դա նույնիսկ վնասակար է: Ինչի՞ հետ է արգելվում հաց ուտել