Եթե սև բողկ հաճախ ուտեք, ապա «բողկի պես» առողջություն կունենաք: Իզուր չի ժողորվուրդն այդ արտահայտությունն անում

Սև բողկը հարուստ է նյութեով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի լիարժեք աշխատանքի համար: Էներգետիկ արժեքը կազմում է 35,5 կկալ և այն պետք է ներառեն սննդակարգում հատկապես ավելորդ քաշ ունեցողները:

Սև բողկի հյութով բուժում են մրսածությունը, հազը, նաև բրոնխիտը:

Սև բողկը՝ Խթանում է նյութափոխանակությունը: Օգնում է ազատվել ավելորդ հեղուկից և հանում է այտուցվածությունը: Ազատում է օրգանիզմը տոքսիններից

Լավացնում է աղիների աշխատանքը, օգնում է ազատվել փորկապությունից և մաքրում է օրգանիզմը: Ունի լեղամուղ և միզամուղ հատկություն

Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և կարգավորում է շաքարի մակարդակը արյան մեջ: Մաքրում է անոթները և լավացնում է արյան շրջանառությունը: Լավացնում է վերքերը, խոցերը

Սև բողկից պատրաստված միջոցները կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը և արդյունավետ են II տիպի շաքարային դիաբետի դեպքում: Հատկապես արյունավետ է հետևյալ միջոցը:

120 մլ սև բողկի հյութ, 10 գ դափնու տերև, 100 մլ ջուր

Ջուրը եռացնել և լցնել դափնու տերևի վրա, փակել կափարիչով, թողնել 1 ժամ, քամել, ավելացնել սև բողկի հյութը և խմել օրվա ընթացքում, բուժման կուրսը 1 շաբաթ:

Այտուցների դեպքում՝ 200 գ սև բողկ, 40 մլ կիտրոի հյութ

Սև բողկն անցկացնել քերիչով, ավելացնել կիտրոնի հյութը և խառնել: Ընունել 30-40 գ օրը 4-5 անգամ մեկ շաբաթվա ընթացքում:

Սև բողկը հակացուցված է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի, բարձր թթվայնությամբ գաստրիտի, սրտի ծանր հիվանդությունների, լյարդի և երիկամների հիվանդությունների դեպքում, հղիներին և ինֆարկտի դեպքում:

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Եթե սև բողկ հաճախ ուտեք, ապա «բողկի պես» առողջություն կունենաք: Իզուր չի ժողորվուրդն այդ արտահայտությունն անում