Եթե չեք սիրում խոհանոցում երկար մնալ, ապա այս տորթի բաղադրատոմսը իսկը ձեզ համար է😉

Եթե չեք սիրում ժամերով մնալ խոհանոցում, բայց սիրում եք տնական համեղ թխվածք, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է:

Похожее изображение

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 2 հատ
  • շաքարավազ՝ 200գ
  • թթվասեր՝ 250գ
  • ալյուր՝ 250գ
  • կակաո-փոշի՝ 3ճ.գ.
  • սոդա՝ 1թ.գ.

միջուկի համար.

  • թթվասեր՝ 300գ
  • շաքարավազ՝ 200գ

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ հարել ձուն և ավելացնել շաքարավազը: Հարել՝ մինչ միասեռ զանգված կստացվի:

Ստացված խառնուրդին ավելացնել թթվասերը, աղը, ալյուրը, սոդան և կակաոն: Զգուշորեն խառնել, իսկ հետո հարել:


Տապակը ծածկել յուղաթղթով և լցնել նախապատրաստված խմորը:

Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 20-30 րոպե:

Մինչ այդ հարել թթվասերն ու շաքարավազը:

Կորժը բաժանել 2 մասի. առաջինին կրեմ քսել, ծածկել մյուս շերտով, կրկին կրեմ քսել: Պատրաստի տորթի կողքերը պատել կրեմով և զարդարել ըստ ցանկության:

Սպասել 1-2 ժամ և վայելել:

Торт на скорую руку "Экспресс"

Բարի ախորժակ:

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Եթե չեք սիրում խոհանոցում երկար մնալ, ապա այս տորթի բաղադրատոմսը իսկը ձեզ համար է😉