Երևանում 580 գրամ քաշով աղջիկ է ծնվել. սա աննախադեպ երևույթ է

 

Էրեբունի ԲԿ ծննդատանը ծնվել է 580 գրամ քաշով աղջիկ։ Երկվորյակ քույրը եւս փոքր էր ծնվել՝ 900 գրամ։ 90 օր ծննդատանը մնալուց հետո նրանք երջանիկ մայրիկի հետ դուրս են գրվել։ Փոքրիկները ծնվել էին ժամանակից բավական շուտ, քանի որ հղիի մոտ առաջացել էին առողջական խնդիրներ։ Մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը կնոջ կյանքը փրկելու համար ստիպված էր ժամանակից շուտ կատարել կեսարյան հատումը։ Անհաս նորածինները տեղափոխվել էին նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ էլ պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ 90 օր բժիշկները պայքարել էին նրանց կյանքը պահպանելու համար։

 

ԱՂԲՅՈՒՐ

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Երևանում 580 գրամ քաշով աղջիկ է ծնվել. սա աննախադեպ երևույթ է