Վրաստանում արտագնա աշխատողները փոխհատուցում կստանան պետությունից

 

Վրաստանի այն քաղաքացիները, որոնք արտագնա սեզոնային աշխատանքի էին մեկնում, բայց կորոնավարակի համաճարակի պատճառով այս տարի չեն կարողացել մեկնել, պետությունից 300 լարիի չափով փոխհատուցում կստանան: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

 

Միանվագ 300 լարիի չափով փոխհատուցում ստանալու գրանցման վերջնաժամկետը մինչև հուլիսի 15-ն է:

Կառավարության որոշմամբ փոխհատուցում կստանան.

Վրաստանի այն քաղաքացիները, որոնք աշխատել են երկրի սահմաններից դուրս, ինչի պատճառով 2019 թվականին արձանագրվել է սահմանը հատելու ոչ պակաս քան 60 դեպք:

 

2019 թվականի մարտ ամսից հոկտեմբեր ամիսը ներառյալ ժամանակահատվածում Վրաստանի սահմաններից դուրս են եղել 30-ից մինչև 120 օրացույցային օրվա ընթացքում:

Այս քաղաքացիներին, Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության (սահմանի հատում) հիման վրա, հնարավորություն կտրվի գրանցման հարթակում գրանցվել որպես փոխհատուցում ստացող անձ:

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վրաստանում արտագնա աշխատողները փոխհատուցում կստանան պետությունից