<<Արսեն ջան, չե՞ս ամաչում>>. վրացի պատգամավորը Արսեն Թորոսյանին ուղղված գրառում է արել հայերենով

 

Վրացի պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն ֆեյսբուքյան էջում հայերեն գրառում է արել՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Վրացի պատգամավորը զարմանալիորեն՝ հայերենով  գրել է. «Արսեն ջան, չե՞ք ամաչում»:

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը ՀԽ հետ օնլայն քննարկման ժամանակ հայտարարել էր, թե իբր կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանն ունի ավելի վատ հակահամաճարակային եւ առողջապահական համակարգ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։

«Հայաստանի Առողջապահության նախարարությունից զանգահարել են Երեւանում վրացական դեսպանատուն եւ նախարարի անունից հայտնել ափսոսանք այն բանի համար, որ նրա խոսքերը, ըստ իրենց, սխալ են մեկնաբանվել եւ մտահոգել են վրացի գործընկերներին, ինչի առնչությամբ ափսոսանք են հայտնել եւ խնդրել փոխանցել իրենց խոսքերը Թբիլիսիին»,- հայտարարել է Զալկալիանին։

Նա նաեւ ասել է, որ հենց որ մամուլը տարածել էր նախարար Թորոսյանի խոսքերը, Երեւանի վրացական դեսպանատունը անհապաղ կապ էր հաստատել հայկական կողմի հետ, քանի որ մեկնաբանությունները, որոնք արել էր ՀՀ Առողջապահության նախարարը կոռեկտ չեն, հատկապես երբ հնչում են բարեկամ երկրի առողջապահության ոլորտի ղեկավարի կողմից։

 

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

<<Արսեն ջան, չե՞ս ամաչում>>. վրացի պատգամավորը Արսեն Թորոսյանին ուղղված գրառում է արել հայերենով