Ունիվերսալ խմոր, որով կարելի է պատրաստել և՛ պիցցա, և՛ կարկանդակ, և՛ պիրոգ

Այս խմորն ուղղակի հայտնագործություն է. շուտով ինքներդ էլ կհամոզվեք դրանում:

Այն պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 5 րոպե: Կարող եք պահպանել սառնարանում 2-3 օր:

Խմորը շուտ չի թթվում, այնպես որ կարող եք սառեցնել:

Այս խմորից ես պատրաստում եմ  կարկանդակներ, բուլկիներ, պիրոգներ տարբեր լցոններով, պիցցա, բլիթներ, բելյաշ և այլն:

Եթե դուք խմորից «վախենում եք», ապա փորձեք այս բաղադրատոմսը, այն հաստատ կստացվի  նաև ձեզ մոտ:

Բաղադրիչներ

  • Կաթ՝ 500 մլ
  • Ցորենի ալյուր՝ 5 բաժակ
  • Շաքարավազ՝ 2ճ/գ
  • Աղ՝ 0,5 թ/գ
  • Արևածաղկի ձեթ՝ 2ճ/գ
  • Թթխմոր (չոր)՝ 11 գր.

Պատրաստումը

Ամանի մեջ լցրեք 4 բաժակ ալյուրն ու թթխմորը և խառնեք:

Ապա դանդաղ լցրեեք տաք կաթը, ավելացրեք շաքարավազը, աղը, արևածաղկի ձեթը: Խառնեք բոլոր բաղադրիչները:

Այնուհետև դանդաղ լցրեք ևս մեկ բաժակ ալյուր և խառնեք: Խմորը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և դրեք սառնարան:

2 ժամ անց կարող եք պատրաստել՝ ինչ ցանկանաք: Ավելին թողնել խորհուրդ չի տրվում:

Սառնարանում պահելու դեպքում էլ նախապես պետք է այն հանեք, որպեսզի «հետ գա»:

Քաղցրեղեն պատրաստելու դեպքում կարող եք շաքարավազը մի փոքր ավելի լցնել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն:

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ունիվերսալ խմոր, որով կարելի է պատրաստել և՛ պիցցա, և՛ կարկանդակ, և՛ պիրոգ