Ուրց: Այս նյութը կարդալուց հետո կհասկանաք, որ այն ոչ այնքան թեյ կարելի է օգտագործել, այլ որպես բուժամիջոց

Այսօր կպատմենք մեզ բոլորիս հայտնի և սիրելի ուրցի բուժիչ հատկությունների մասին։ Այս բնական հակաբիոտիկը նաև հակավիրուսային, սպազմոլիտիկ, անտիսեպտիկ հատկություններով է օժտված։ Ուրցը ոչնչացնում է ախտածին մանրէները, խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, մաքրում է շլակներից, մեծացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, խթանում է լեյկոցիտների ձևավորմանը։

Ուրցի եթերայուղը հազարապատիկ բացելու դեպքում էլ այն, միևնույն է, ոչնչացնում է ստաֆիլոկոկը։ Այս եթերայուղն ի վիճակի է 90 տոկոսով ոչնչացնելու ախտածին միկրոօրգանիզմները ընդամենը երեք ժամում՝ գոլորշացման ընթացքում։

Ամենից հաճախ այս բույսը կիրառում են ինֆեկցիոն–շնչառական հիվանդությունների դեպքում։ Այն բուժիչ ազդեցություն է գործում հազի, լարինգիտի, կոկորդի բորբոքումների, ասթմատիկ երևույթների, քթի խոռոչի վարակիչ պաթոլոգիաների դեպքում, ջրիկացնում է խորխը, փափկեցնում է լորձաթաղանթը։

Այս բուրավետ խոտն օգնում է նաև ընկճախտի, մշտական հոգնածության, ուշադրության ցածր կենտրոնացման դեպքում։ Բացի այդ՝ ուրցը լավացնում է հիշողությունը, կարգավորում է արյան շրջանառությունը, կարգի է բերում ցածր ճնշումը։

Ուրցն օգտագործվում է նաև.  Արգանդի լորձաթաղանդի բորբոքման և կանդիդոզի դեպքում,  Եղունգների սնկային հիվանդությունների դեպքում,

Ոչնչացնում է մակաբույծներին,  Որպես միզամուղ,  Միջատների խայթոցների դեպքում,  Բարելավում է մաշկի և մազերի վիճակը։

Մենք սովոր ենք օգտագործել ուրցը որպես համեմունք կամ թեյ, սակայն նրա բուժական հատկությունները նույնպես պակաս ուշադրության արժանի չեն։

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ուրց: Այս նյութը կարդալուց հետո կհասկանաք, որ այն ոչ այնքան թեյ կարելի է օգտագործել, այլ որպես բուժամիջոց