Թուրքիայում ֆուտբոլիստ Զեվեր Թոքթաշը դիմել է ոստիկանություն՝ խոստովանելով, որ բարձի միջոցով խեղդամահ է արել իր 5 տարեկան որդուն

xexdamah-e-arel_zvNUr.jpg

Թուրքիայում ֆուտբոլիստ Զեվեր Թոքթաշը դիմել է ոստիկանություն՝ խոստովանելով, որ բարձի միջոցով խեղդամահ է արել իր 5 տարեկան որդուն: Երեխային հողին են հանձնել 11 օր առաջ, և ոչ ոք, այդ թվում ընտանիքի անդամներն ու բժիշկները չեն կասկածել, որ երեխային սպանել են։

Մահվան վկայականում նշվել է, որ նա մահացել է կորոնավիրուսի հետևանքով, գրում է Daily Sabah-ը։ Թոքթաշի որդին ունեցել է բարձր ջերմություն և հազ, նրան տեղափոխել են հիվանդանոց: Այդ ընթացքում 32-ամյա հայրը պարբերաբար այցելել է որդուն։

Ապրիլի 23-ին նա շտապ հիվանդասենյակ է կանչել բժիշկներին, քանի որ երեխան խնդիրներ է ունեցել շնչառության հետ։ Վերակենդանացման միջամտությունը չի օգնել։

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Թուրքիայում ֆուտբոլիստ Զեվեր Թոքթաշը դիմել է ոստիկանություն՝ խոստովանելով, որ բարձի միջոցով խեղդամահ է արել իր 5 տարեկան որդուն