Թե ինչ կատարվեց, այն բանից հետո, երբ գեղեցկուհին համաձայնեց ամուսնանալ իր սիրած տղայի հետ և տեղափոխվել գյուղ

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ երիտասարդ մի տղա եկավ մեծ քաղաք աշխատանք փնտրելու:
Նա կարողացավ իր համար աշխատանք գտնել զուտ շինարարական ոլորտում: Աշխատելով այդ ոլորտում նա մի քանի օր ան ծանոթաում է խոշոր աչքերով, երկար մազերով մի շատ գեղեցիկ աղջկա հետ:

Չնայած այդ բոլոր դրական կողմերին՝ տղային ավելի շատ գերել էր աղջկա բնավորությունը, նա շատ ընկերասեր, բարի աղջիկ էր: Տղան սիրահարվում է նրան ու ժամանակի ընթացքում նրանք ամուսնանում են:
Շատերը զարմացած են մնում, թե այքան գեղեցիկ աղջիկը ինչպես կարող է ամուսնանալ աղքատ տղայի հետ, նա բոլորովին այլ շրջապատից էր:
Նրանց ամուսնությունից շատ քիչ ժամանակ անց տղան ստիպված էր վերադառնալ իրենց գյուղ, քանզի աշխատանքի կնքած պայմանագիրն արդեն ավարտվել էր:
Կինը, որն իր ողջ կյանում ապրել էր քաղաքում առանց մտածելու ամուսնու հետ վերադարձան գյուղ:

Ամուսինները գյուղում սկսեցին զբաղվել հողագործությամբ:
Ժամանակի ընթացքում ամուսինը տեսավ, որ կինը նման աշխատանքի համար բավականին նուրբ է ու մեծ դժվարությամբ է աշխատում, որոշեց կնոջն առաջարկել՝ մնալ տանը և զբաղվել միայն տնային գործերով, իսկ ինքը կանի ամեն բան, որ ընտանիքը դժվարության առաջ չկանգնի:
Կինը ամուսնու առաջարկի հետ այնքան էլ համաձայն չէր, նա կարծում էր, որը իրենք ընտաիք են ու նա պետք է օգնի ամուսնուն, այնուամենայնիվ նրանք եկան այն համաձայնության, որ կինը միայն զբաղվի տնային գործերով:
Ամուսինը առավոտյան գնում էր աշխատանքի և վերադառնում է ուշ երեկոյան: Նա յուրաքանչյուր առավոտ որոշակի գումար էր թողնում կնոջը տան ծախսերը կատարելու:

Մի անգամ մինչ ամուսնու աշխատանքի գնալը կինը նրանից խնդրում է գումար՝ նոր սանր գնելու համար, սակայն քանի որ բավականին գումար չունեին, ամուսինն ասաց, որ այժմ չի կարող գումար տալ նույնիսկ սեփական ժամացույցը նորոգել չի կարողանում, կինն այբ չպնդեց ու ոչինչ չասաց:
Ամուսինը գնաց աշխատանքի, այդ օրը նա մի փոքր շուտ էր վերջացրել աշխատանքը ու որոշում է գնալ ժամացույցների խանութ, ուր նա հիշում էկնոջ խնդրանք ու մատչելի գնով ժամացույցը նորոգելու փոխարեն վաճառում է: Տուն վերադառնալիս նա կնոջ համար գնում է սանր ու մեծ հայելի, նույնպես որոշ համեղ ուտելիքներ:
Նա մտնելով տուն զարմանում է, հիմա կնոջ մազերը կարճ էին, նա վաճառել էր մազերը, որ ամուսնու ժամացույցը նորոգեին, իսկ ամուսինը վաճառել էր ժամացույցը, որ կնոջ խնդրանքը կատարեր: Նրանք երկուսն էլ արտասվեցին հուզմունքից, նրանք համոզվեցին իրենց իսկական ու պարզ սիրո մեջ:

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Թե ինչ կատարվեց, այն բանից հետո, երբ գեղեցկուհին համաձայնեց ամուսնանալ իր սիրած տղայի հետ և տեղափոխվել գյուղ