Տղամարդիկ, ովքեր ենթարկվել են սեռական բռնության.իրական անանուն պատմություններ

Լյուսի Քոչարյանի #բռնության_ձայնը հաշթեգով հրապարակումները, որոնք բռնության անոնիմ պատմություններ են, ակտիվ քննարկվում ու մեծ հետաքրքրություն են առաջացրել սոցցանցերում: Հերթական պատմություններով այս անգամ կիսվել են տղամարդիկ.

«Դե լավ։ Որ հերթը հասավ տղաներին, ես էլ պատմեմ։

Ընկերոջս բանակ էին ճանապարհում, շատ պաթոսի հետևից չընկնեմ՝ օտպուսկ եկավ, շատ դեպրեսված էր, ես իրան ընդհանրապես էդ ձև չէի ճանաչում, ոնց որ մի տարի կուբախտում անցկարած լիներ։ Ինչ անում էի, մի բառ հետս չէր խոսում թե ինչի համար ա էդ վիճակում։ 2 տարի անցավ, ետ եկավ։ Գալու օրը լաաավ հարբել էր, ուզում էր իրան վնաս տար, ինքնասպան լիներ։ Մի ձև բրիտվեն ձեռքից վեկալեցի։

Հանգստացավ սկսեց խոսալ, ընկերոջս բանակում 3 հոգով բռնաբարել էին, որտեղից որ հնարավոր է։ ստիպել էին, որ կոշիկները լիզեր, անդամները 2 հոգով միանգամից մցրել էին հետանցքը ու բերանը։ Ահավոր ա հիմա որ հիշում եմ ինչ վիճակ էր իրա մոտ։ 5 տարի ա անցել, հիմա ուրիշ երկրոմ է։ Հետը շատ չեմ շփվում, բայց երևում է որ անդառնալի հետքեր չեն թողել, կամ էլ թողել են ես չեմ նկատում»

Ինքը գյուղից էր, ոստիկանության մասին խոսք էլ չէր կարող լիներ։ Ավելի ուշ էլ իմացա, որ եռյակից 2ը դատվել են նույն բռնաբարության հոդվածով։ Էս անգամ զոհը չէր լռել։

Իմ սուբյեկտիվ կարծիքով, սենց դեպքեր ահռելի շատ են։

Անանուն, խնդրում եմ։ Չեմ ուզում ընկերս տեսնի, հասկանա որ իր մասին է խոսքը»։

Տղամարդիկ ևս լսելի են լինելու։ Նրանց վերաբերյալ խոր հայ-հասարակական ինքնախաբեությունը ևս հօդս ա ցնդելու, որքանով որ իրազեկման իմ անձնական ռեսուրսները կհերիքեն։

«Բարև, Լյուսի ջան:

Հիմա կզարմանաս, թե խի ա ինչ-ոչ տղա գրում քեզ էս պատմությունների հետ կապված, բայց կուզենամ իմ պատմության մասին էլ բարձրաձայնվի, քանի որ բռնությունը մենակ կանանց կամ աղջիկների նկատմամբ չի տեղի ունենում մեր ավանդապաշտ հասարակությունում:

Մի հարևանի տղա ունեինք, ինձնից մի տենց 12-13 տարի մեծ էր, քրերիս հետ մոտ էր, քանի որ նույն տարիքին էին. շուտ-շուտ էր գալիս մեր տուն: Ես էլ 7-8 տարեկան երեխա էր, որ կյանքից ոչ մի բան չէի հասկանում: Մի օր մամայիս ասեց, որ նոր շորեր ա առել, խնդրեց, որ գնամ կարծիքս ասեմ՝ որպես տղեն տղու…

Գնացի, սկզբում դանդաղ ցույց էր տալիս շորերը, երևի ուղղակի ժամանակ էր շահում: Հետո ինձ խնդրեց, որ նստեմ գիրկը. ես էլ ապուշի նման արեցի. քանի որ հորս կամ բարեկամներիս գիրկը նստելը լրիվ օկ էր էտ ժամանակ:

Որ նստեցի, սկսեց դանդաղ ձեռք տալ ինձ, շոյել մարմինս, ձեռքերս, ոտքերս: Հետո սկսեց համբուրել վիզս, երբ հասկացա, որ մի բան էն չի: Բարեբախտաբար, էտ պահին մամաս թակեց դուռը. ընկերներս էին կանչում բակ խախալու: Հիշում եմ, ոնց թռա տեղիցս ու վազեցի տուն ու փակվեցի զուգարանում՝ արդարանալով, որ փորս ցավում էր:

Տարիներ հետո եմ հասկացել, թե իրականում ինչ ա տեղի ունեցել իմ հետ ու թե ինչ հետևանքներ ա թողել: Հիմա հասուն տղա եմ. հետ նայելով հասարակության բարքերին ու դրվածքին՝ հասկանում եմ, որ մենք շատ սխալ ենք դաստիարակվել՝ վստահելով ամեն մեկին՝ սկսած հարևաններից ու բարեկամներից:

Պատմությունս կիսելու նպատակն էր ուղղակի ցույց տալը, որ մեր հասարակությունում բռնության ենթարկվում են բոլորը, էտ թվում նաև տղաները: Եթե աղջիկները սկսեցին խոսել, տղաների դեպքում էտ դեռ ՛ամոթ ա, բա որ իմանան ու էլ տղամարդ չհամարեն իրան՛……

Ու քանի դեռ սենց պատմությունների մասին չի խոսվում, դրանք մնալու են թաքուն, կեղտոտ ու հասարակությունը քանդող……

Պինդ բռնեք հայու գենը, կարողա պոկվի ընգնի…

Լյուսի ջան, հուսով եմ կոնֆիդենցիալությունը կմնա մեր երկուսի մեջ: Ֆեյսբուքիդ էջն էլ խորհուրդ կտամ լավ պաշտպանես, քանի որ հարձակվողներ կլինեն: Արդեն մեղադրում են, որ ֆեյք ես ու պատվիրված գործ ես անում…»։

Ասում էի, որ տղամարդկանցն էլ եմ հրապարակելու։ Ընկալում եմ, որ հիմա էլ այլ որակի աղմուկ ա լինելու, բայց մեկա պետք ա բարձրաձայնել ։ Որովհետև տղամարդիկ է՛լ ավելի մեծ խնդիր ունեն բարձրաձայնելու հետ։

«90-ականներն էր…ապրում էի Երևանի թաղամասերից մեկում…պուճուր երեխա էի: Բնականաբար հայաթ իջնել կար խաղալ կար: Տարիքով տղեք կային որ սովորության համաձայն փոքրերին նեղացնում էին: Դրանցից երկու հոգի մի օր զոռով տարան գարաժներ իբր լավ բան էին ցույց տալու: Ցույց տվեցին իրենց օրգանները: Բան չէի ջոկում բայց բնազդաբար զգում էի մի բան էն չի: Թողեցի փախա ու դրանցից խուսափում էի: Մեր շենքի կողքը սրճարան կար մարոժնիանոց էինք ասում, քանդված էր: Մի օր ուրիշ էրեխեքի հետ խաղում էի տարածքում ու մարդ չկար ուրիշ: Զոռով վախեցնելով բռնաբարեցին: 6-7 տարեկան էի այդ ժամանակ ու ոչ մեկի չասեցի: Դե վախում էի երեխա էի:

Ու տենց երկար ժամանակ դուս չէի իջնում: Մերոնք ասում էին գնա դուրս ես ասում էի ավելի լավա հանրագիտարան կարդամ: Դուրս մենակ խանութ գնալու համար էի գնում: Տարիներ հետո տեղափոխվեցինք այլ թաղամաս: Նոր ծանոթություններ բակային: Ընկերների տուն գալ գնալ: Ամեն ինչ լավ էր: Մինչև մի օր տղաներից երկու հոգի որոշեցին շորի վրայից էդ տիպի գործողություններ անել: Միանգամից հիշեցի փոքր ժամանակավա սարսափը: Ու դրանցից մեկի ցանկությունները ստիպված էի բավարարել ընդհուպ մինչև իրական ակտ: Անընդհատ փորձում էի խուսափել շոտ էի գնում պարապունքի որ ինքը չգար մեր տուն: Կամ գալիս էր դուռը չէի բացում: Թե բա քեզ ձեռ չի տա որ հայաթում իմանան դու ինչ ես արել: Թեկուզ դա զոռովա եղել:

Մի օր զզված վերջնական որոշեցի ամեն ինչ մորս պատմեմ և դրանից հետո այնպես եղավ որ այդ անձը այլևս չէր գալիս մեր տուն: Դա ընդունվելուս տարին էր ու ես ստիպված պարապունքիս տեղերը փոխեցի իմ ապրած թաղամասից հեռու: Հայաթում մարդիկ կային որ գիտեյին..ես տուն էի գալիս մեր շենքի պատերին կպած որովհետև իմ համար սարսափելի էին տղեքի հայացքները ով որ գիտեր:

Ես իմ համար բակի տարածք ունեյի գծած դա նեղ արահետն էր մեր մուտք տանող ու շենքի պատերին կպած ու այդ տարածքը տարիներով չէի փոխում: Միայն այդ տարածքով էի արագ քայլերով գնում գալիս: Դա մի սարսափ էր, որը թշնամուս էլ չէի ցանկանա: Միայն տարիներ անց մի երեկո ռիսկ արեցի գծածս սահմանից մի քանի քայլ հեռու գնամ իրիկուն էր կարոտն առնեմ այն տեղերի որտեղ տարիներ առաջ վազում ֆուտբոլ էի խաղում:

Որ հարևաններից մարդ էր հարցնում թե որտեղ եմ սովորում ցրում էի, որ հանկարծ ինֆորմացիան նրանց չհասնի համալսարանում էլ երբ հարցնում էին որտեղ ես ապրում ցրողական մոտավոր մի բան էի ասում առանց կոնկրետացման: Անընդհատ մտածում էի բա որ, ստեղ իմանան բա որ ընդեղ իմանան: Ինձ ասվել էր որ սաղ պետքա իմանան թե քո հետ ինչա եղել որ քո հետ չշփվեն, աղջիկ տղա կապ չունի: Էնքան էդ սարսափը մեջս մնաց որ անգամ աղջիկների հետ ուշ սկսեցի շփվել:

Ու հիմա կիսարցունքոտ աչքերով գրում եմ քեզ Լուսի ջան ու շատ շնորհակալ եմ որ էս հարցով զբաղվում ես, որովհետև ոչ մեկի կյանքը կամ ճակատագիրը չպետք է խեղվի: Ոչ մեկ արժանի չի այն դժոխքին որը մեզ բռնության ենթարկվածներիս է բաժին ընկել։
մարդիկ տեսնեն որ տղեքն էլ սենց բաների մեջ կարան լինեն: Անանուն թող լինի կրկին: Հավատա տղեքն էլ լիքը սենց պրոբլեմներ ունեն: Մեզանից շատերն էլ չեն խոսում էդ մասին, որովհետև շրջապատը կուտի իրանց….»։

 

Աղբյուր

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տղամարդիկ, ովքեր ենթարկվել են սեռական բռնության.իրական անանուն պատմություններ