Ծույլ լազանյա. միայն տեսքը բավական է, որ ցանկանաս համտեսել այն

Ծույլ լազանյայի այս բաղադրատոմսը գրեթե չի տարբերվում օրիգինալից, իսկ պատրաստելն ու համտեսելը միայն հաճույք է պատճառում։

Картинки по запросу "Ленивая лазанья"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • բարակ լավաշ
  • աղացած միս՝ 500գ
  • սոխ՝ 2 հատ
  • սունկ՝ 500գ
  • պանիր
  • կաթ՝ 1 բաժակ
  • ալյուր՝ 1ճ․գ․

Картинки по запросу "Ленивая лазанья"

Պատրաստման եղանակ․

Սունկը լվանալ, սոխը մաքրել։ Երկուսն էլ կտրատել, տապակել ձեթով կամ կարագով, ընթացքում աղ ավելացնել։

Եփել աղացած միսը, համեմել աղով և պղպեղով։ Եփել փակ կափարիչի տակ՝ մինչ լիարժեք պատրաստ լինելը։ Ցանկության դեպքում տոմատի մածուկ ավելացնել։

 

Կարող եք միացնել սունկն ու միսը, կարող եք առանձին լցնել։

Պանիրն անցկացնել քերիչով։

Ջեռոցի տապակի մեջ շերտերով հավաքել լազանյան․

  • լավաշ
  • միս
  • լավաշ
  • սունկ և այդպես շաորւնակ։

Սոուսի համար․ 1ճ․գ․ ալյուրը խառնել կաթի հետ, համեմել աղով և հասցնել եռման աստիճանի։ Սոուսը պիտի խտանա։ Լցնել լազանյայի վրա, քերած պանիր լցնել և ուղարկել նախօրոք տաքացրած ջեռոցը։ Եփել 180 ջերմաստիճանի ներքո՝ 30-40 րոպե։

Բարի ախորժակ։

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ծույլ լազանյա. միայն տեսքը բավական է, որ ցանկանաս համտեսել այն