Տաթևիկ Ռևազյանի մասին անպատեհ գրառման համար Արտյոմ Խաչատրյանը <<ստացել է իր պատիժը>>

Այսօր առավոտյան, Ժամը 9-ին Արաբկիրի ոստիկանության օպերները թակել են Խաչատրյանի դուռը եւ առանց ծանուցագիր ներկայացնելու նրան առաջարկել են իրենց հետ գնալ Արաբկիրի ոստիկանություն, որտեղ նրանից բացատրություն են վերցրել իր գրառման կապակցությամբ։

Արտյոմ Խաչատրյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը ստացել է գլխավոր դատախազի ցուցումը՝ հետաքննություն իրականացնել, պարզելու բռնության եւ հաշվեհարդարի կոչերի առկայությունը նրա գրառման մեջ։ Նա պնդում էր, որ իր գրառման մեջ չկա ոչ բռնության, ոչ հաշվեհարդարի կոչ, ինչը եւ գրել է ոստիկանությունում տված բացատրությունում։

Մենք տեղեկացանք նաեւ, որ ֆեյսբուքը արգելափակել է նրա էջը այդ գրառումից հետո, հավանաբար՝ բազմաթիվ ռիփորթներ են արվել ֆեյսբուքի ղեկավարությանը։

 

Աղբյուր՝ bavnews.am

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տաթևիկ Ռևազյանի մասին անպատեհ գրառման համար Արտյոմ Խաչատրյանը <<ստացել է իր պատիժը>>