Սիլվա Հակոբյանի ընտանիքում մեծ տոնախմբություն է սպասվում

Սիլվա Հակոբյանի եւ Նորայր Մանուկյանի դուստրը շուտով կդառնա մեկ տարեկան, իսկ մինչ այդ ծնողները նշանավորում են նրա ամսականները: Երգչուհին այսօր սոցցանցային իր էջում Միլայի հետ նոր լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ աղջնակն ինն ամսական է:

Սիլվան BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում ասել էր, որ ցանկություն ունի Միլայի մկրտությունը կազմակերպել նրա առաջին տարեդարձի օրը, նույնիսկ արդեն ընտրել են կնքահորը:

«Տա Աստված՝ այս իրավիճակը շուտ հաղթահարենք ու անցնենք մեր բնականոն կյանքին ու պլանների իրագործմանը: Ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել: Իսկ կնքահայրը լինելու է իմ լավ ընկեր, տաղանդաշատ վարսահարդար Գեորգի Կոտը»,-նշել է երգչուհին:

 

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սիլվա Հակոբյանի ընտանիքում մեծ տոնախմբություն է սպասվում