Սենսացիոն։ Հարավային Կորեայի գիտնականները «թվային ախտահանիչ» սարք են ստեղծել, որը սպանում է նաև կորոնավիրուսը

 

Հարավային Կորեայի գիտնականները «թվային ախտահանիչ» սարք են ստեղծել, որը սմարթֆոնի օգնությամբ օգտագործման պարագայում մանրէներ և վիրուսներ՝ այդ թվում և կորոնավիրուս է ոչնչացնում, հայտնում է Daily Mail պարբերականը։

The UVLEN անվանումով սարքն ուլտրամանուշակագույն ճառագայթների օգնությամբ ընդամենը 10 վայրկյանում արտաքին մակերեսը մաքրում է մանրէներից։ Նշվում է, որ սարքը կթողարկվի շատ շուտով և կարժենա մոտ 25 դոլար։ Այն ամրացվում է սմարթֆոնի հետևի պանելին լապտերի լույսի համար նախատեսված հատվածում։

Հայտնի է, որ «ուլտրամանուշակագույն մանրէասպան ճառագայթումն» ախտահանման մեթոդ է, որի դեպքում միկրոօրգանիզմների ոչնչացման համար ուլտրամանուշակագույն կարճ ալիքների հատուկ տեսակ է օգտագործվում։

Այս սարքի միջոցով լապտերի սովորական լույսը փոխվում է ուլտրամանուշակագույն կարճ ալիքի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է մաշկի և աչքերի համար վտանգավոր, իսկ ուլտրամանուշակագույն կարճ ալիքները՝ քաղցկեղածին լինել։ Սակայն 207-222 նանոմետր երկարությամբ ուլտրամանուշակագույն հեռավոր լույսի ալիքները ոչնչացնում են միկրոբները և մաշկին որևէ վնաս չեն հասցնում։

 

Աղբյուր

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սենսացիոն։ Հարավային Կորեայի գիտնականները «թվային ախտահանիչ» սարք են ստեղծել, որը սպանում է նաև կորոնավիրուսը