Սակավարյունություն կամ հեմոգլոբինի պակաս. ինչպես բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը ժողովրդական միջոցներով

Շատերն են բողոքում, որ իրենց մոտ ցածր է հեմոգլոբինի մակարդակը: Իսկ անեմիայի կամ սակավարյունության դեպքում նվազում է արյան միջոցով թթվածնի տեղափոխման կորողությունը, ինչն էլ հանգեցնում է նյութափոխանակության պրոցեսների նվազման ու ֆիզիկական դիմացկունության թուլացման:

Սակավարյունության դեպքում արագանում է սրտխփոցը, առաջանում է սրտում աղմուկ, ընդհանուր թուլություն, իջնում է իմունիտետը:Հարկավոր է իմանալ, որ կանայք ավելի շատ են երկաթի կարիք զգում, քան տղամարդիկ, քանի որ կանայք դաշտանային ցիկլի ժամանակ, ամեն ամիս կորցնում են երկաթի մեծ քանակություն:

Ինչպես բարձրացնել հոմեգլոբինի մակարդակն արյան մեջ ժողովրդական միջոցներով:

1. Գազարի հյութ

Մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական 3-4 անգամ խմել 1 բաժակ գազարի հյութ: Իդեպ 1 բաժակ գազարի հյութի համար անհրաժեշտ է 500 գրամ գազար:

2. Ելակ ու գետնաելակ

Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել թարմ հատապտուղներ, քանի որ թարմ վիճակում նրանք ավելի օգտակար են:

3. Բազուկ

Կարող եք բազուկը քերել քերիչով ու օգտագործել, կամ պատրաստել հյութ:

4. Մեղրով, հունական ընկույզով ու լոռամրգով բաղադրատոմսը հիանալի միջոց է արյան մեջ արժեքավոր սպիտակուցի քանակության բարձրացման համար: Կարող եք այդ բաղադրիչները իրար խառնել հավասար չափաքանակներով և օգտագործեք պատրաստելուց անմիջապես հետո՝ փոքր չափաքանակներով:

5. Որոշ խոտաբույսերի հավաքածու

Վերցրեք 2-ական ճ/գ եղինջ ու մոշի տերևներ, ինչպես նաև 3-ական ճ/գ սրոհունդ ու երիցուկի ծաղիկներ: Այդ ամենը մանրացրեք, խառնեք ու լցրեք թերմոսի մեջ, ապա վրան ավելացնել 700 գրամ եռման ջուր: Թողեք թող այն սառչի և օրական 3 անգամ խմեք 1-ական բաժակ:

6. Մասուրի հյութը մեղրի հետ խառնած խմելը օգտակար է ոչ միայն իմունիտետի ու կենսական ուժի համար, այլ նաև հեմոգլոբինի բարձրացման համար:

7. Եվ ի վերջո, հեմոգլոբին մակարդակի բարձրացման համար մարդու սննդակարգում պետք է լինեն հետևյալ մթերքները՝ տավարի լյարդ, տավարի շոգեխաշած միս , հորթի միս, հնդկաձավար, խնձոր, ազնվամորի, նուռ:

Եվս մեկ բաղադրատոմս, որը լայնորեն օգտագործվում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար. Առավոտյան, քաղցած փորին խմեք 1 բաժակ մասուրի հյութ, որի մեջ ավելացրեք կիտրոնի հյութ ու 1 թ/գ մեղր: Մեծահասակները կարող են խմել 1 բաժակ , իսկ երեխաները կես:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Lavinfo.com— ը

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սակավարյունություն կամ հեմոգլոբինի պակաս. ինչպես բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը ժողովրդական միջոցներով