Փաշինյանը վաճառել է իրեն պատկանող «Հյունդայի» մեքենան և գոյացած գումարը՝ որպես ավանդ, պահում է բանկում: Այս մասին քիչ առաջ վարչապետը հայտնեց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, երբ ներկայացնում էր «100 փաստ նոր Հայաստանի մասին» 4-րդ զեկույցը։
«Վերջին երկու տարիներին բանկային համակարգում դոլարիզացիայի մակարդակի նվազման միտումներ են նկատվում 2019-ին առևտրային բանկերի տրամարդված դոլարիզացիայի մակարդակը կազմել է 53 տոկոս, նախորդ տարվա 59,5 տոկոսի փոխարեն, ավանդների դոլարիզացման մակարդակը 2019 թվականին կազմել է 59,3 տոկոս, նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն»,-ասաց վարչապետը և հավելեց,  որ դա նշանակում է, որ մեր հայրենակիցները ավելի ու ավելի շատ են վստահում դրամին և նախընտրում են իրենց ավանդները դրամով պահել, նաև վարկերը դրամով վերցնել:

Hraparak.am