Պերուում կորոնավիրուսով հիվանդին բուժելուց հետո 130 000 դոլար գումար են պահանջել

 

Պերուի կլինիկաներից մեկի բժիշկները կորոնավիրուսի վարակակրին բուժելուց հետո նրան 130 000 դոլարի վճարման կտրոն են ներկայացրել․ հայտնի է, որ հիվանդն այս կլինիկա է դիմել պետական հիվանդանոցներում տեղերի բացակայության պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ կատարվածի մասին հիվանդի քույրն է լրատվամիջոցներին տեղյակ պահել։ Երբ տղամարդու մոտ շնչառության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել, ընտանիքը կորոնավիրուսային հիվանդներին անվճար օգնություն տրամադրող պետական ծառայություն է դիմել, սակայն այնտեղ հայտնել են, որ հիվանդանոցներում արդեն տեղ չկա, ուստի՝ չեն կարող օգնել որևէ կերպ։ Արդյունքում ընտանիքը ստիպված է եղել մոտակա կլինիկաներից մեկը դիմել։

Ի սկզբանե ընտանիքը ենթադրել է, որ տղամարդը հիվանդանոցում մոտ երկու շաբաթ կանցկացնի, սակայն չորս օր անց նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ էլ ավելի քան 50 օր մնալուց հետո նա արդեն ապաքինվել և դուրսգրման է պատրաստվում։

 

 

Աղբյուր

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պերուում կորոնավիրուսով հիվանդին բուժելուց հետո 130 000 դոլար գումար են պահանջել