Պատրաստում ենք անթերի ելակով մուրաբա, երբ հատիկները մնում են ամբողջական և չեն քայքայվում

 

Ներկայացնում ենք շատերի կողմից սիրված՝ ձմռան համար պատրաստվող քաղցրավենիքի բաղադրատոմսը: Խոսքը ելակի մուրաբայի մասին է: Այն իր բույրով և համով կուրախացնի ձմռանը: Պատրաստվում է արագ և հեշտ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

ելակ՝ 1կգ
շաքարավազ՝ 1կգ
կիտրոնաթթու՝ 2գ
Պատրաստման եղանակ.

Ելակը լվանում ենք, հանում պոչիկները և դնում կաթսայի մեջ: Լցնում ենք 200-300գ շաքարավազ և թողնում ենք ամբողջ գիշեր:

Ելակի դուրս տված հյութը լցնում ենք կաթսայի մեջ և ավելացնում մնացած շաքարավազը: Դնում ենք այն կրակին և եփում՝ մինչ շաքարավազի լիարժեք լուծվելը: Ջուր ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ:

Պատրաստի օշարակը լցնում ենք ելակի վրա և հասցնում եռման աստիճանի: Եփում ենք թույլ կրակի վրա՝ մոտ 5 րոպե: Ընթացքում հանում ենք առաջացած փրփուրը:

Թողնում ենք, որ մուրաբան սառի: Սառած մուրաբան կրկին դնում ենք կրակին, հասցնում եռման և եփում 5 րոպե:

Երբ այն սառի, կրկին տաքացնում ենք, ավելացնում կիտրոնաթթուն, եփում ևս 10 րոպե:

Տաք մուրաբան լցնում ենք ստերիլիզացրած բանկաների մեջ և փակում: Շուռ տված բանկաները փաթաթում ենք ծածկոցով:

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պատրաստում ենք անթերի ելակով մուրաբա, երբ հատիկները մնում են ամբողջական և չեն քայքայվում