<<Այս իշխանությունները երկար չեն կարող Քոչարյանին պահել կալանավայրում, հենց դուրս եկավ, բոլորին իրենց տեղն է ցույց տալու>>. ով է այս կարծիքի հեղինակը, և ինչ այլ համարձակ հայտարարություններ է արել

 

 

Սևան Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Օրեցօր նախագահ Քոչարյանի շուրջը համախմբվում են ավելի շատ մարդիկ։
Երեկ երեկոյան գնացել էի վարսահարդարի մոտ: Վարսահարդարը միջինից բարձր տարիքի մարդ էր։ Խոսում էինք տարբեր թեմաներից ու պատահականորեն, չիմանալով, թե ես ով եմ, և ինչպիսի քաղաքական գործունեություն եմ ծավալում, նա սկսեց խոսել քաղաքականությունից։ Խոսեց ներկա իշխանության մասին, խոսեց,որ սրանք թալանում են, ընդ որում՝ պարգևավճարների տեսքով: Բողոքեց, որ մաքսանենգ սիգարետի սկանդալի մեջ են հայտնվել, մինչդեռ ի սկզբանե խոստանում էին Հայաստանը մաքրել կոռուպցիայից:
Հետո վարսահարդարը խոսեց քոչարյանական ժամանակաշրջանի մասին, հիշելով, որ երկրորդ նախագահի իշխանավարման տարիներին բոլորը լավ էին ապրում,գրեթե մարդ չկար, որ ունենար հացի կամ աշխատանքի խնդիր: Ասաց, որ Քոչարյանի նախագահ եղած ժամանակ իր վարսավիրություն անելով, մայրաքաղաք Երևանում բնակարան է գնել:Ու խոսակցություն մեջ միշտ շեշտում էր,որ մարտի 1-ի մեղավորները Նիկոլ Փաշինյանն ու Լևոնն Տեր-Պետրոսյանն են, որ 4 միլիարդի պատմությունը միֆ է, հորինված սուտ, և որ այս իշխանություններ չեն կարող երկար պահել նախագահ Քոչարյանին կալանավայրում ու հենց դուրս եկավ , բոլորին իրենց տեղը ցույց է տալու:
Հ.Գ. Փաստորեն, Քոչարյանը կալանավորված ավելի հզոր է,քան Նիկոլը՝ վարչապետի պաշտոնին: Շատ ուրախ եմ,որ հասարակ աշխատող ժողովուրդն իր հույսն արդեն իսկ սկսել է կապել Քոչարյանի հետ: Ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել:

 

 

 

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

<<Այս իշխանությունները երկար չեն կարող Քոչարյանին պահել կալանավայրում, հենց դուրս եկավ, բոլորին իրենց տեղն է ցույց տալու>>. ով է այս կարծիքի հեղինակը, և ինչ այլ համարձակ հայտարարություններ է արել