Նռան կեղև: Պահեք այն տանը և մոռացեք բժշկի այցելելու մասին

Սովորաբար շատերը կարծում են, որ օգտակար են նռան հատիկները և հյութը: Սակայն նռան կեղևը պակաս օգտակար չէ և որոշ դեպքերում այն անփոխարինելի է:

Չորացրած նռան կեղև պետք է լինի յուրաքանչյուր տանը: Նռան կեղևում պարունակվող նյութերը պայքարում են ստամոքս-աղիքային տրակտի ախտածին բակտերիաների դեմ և ոչնչացնում են մակաբույծներին:

Նռան կեղևից պատրաստված թուրմը 2-3 ժամ անց հանում է փորլուծության պատճառով ի հայտ եկած ցավը և կարգավորում է աղիների աշխատանքը:

Թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է` 10-12 գ նռան չոր կեղև, 200 մլ ջուր

Պատրաստման եղանակը` Կեղևի վրա լցնել եռացրած ջուր և թրմել 25-30 րոպե: Կարիք չկա քամել թուրմը:

Պետք է խմել մաս-մաս: Առաջին անգամ խմել ստացված հեղուկի կեսը: 30 րոպե անց խմել մնացած հեղուկի կեսը, և 30 րոպե անց խմել մնացած մասը:

Այս թուրմը օժտված է բարձր ալերգենությամբ, այդ իսկ պատճառով երեխաների դեպքում պետք է տալ քիչ քանակությամբ և նախապես խորհրդակցել բժշկի հետ:

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նռան կեղև: Պահեք այն տանը և մոռացեք բժշկի այցելելու մասին