Մեկն ասում է՝ կորոնավիրուս չկա, մեկն ասում է՝ չիպ են դնում, հերիք եղավ, բոլ եղավ . Նիկոլ Փաշինյանը զայրացած է

 

Այն մարդիկ, ովքեր քարոզում էին, թե կորոնավիրուս չկա, հիմա վարակված են, Կառավարության նիստում անդրադառնալով համավարակի հետ կապված իրավիճակին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ այդ շրջանակներից մարդիկ կան, որ չեն ուզում շրջապատն իմանա, թե վարակվել են, գնում, մի տեղ թաքուն ինքնամեկուսանում են։

«Այն մարդիկ, որոնք ցուցադրաբար դիմակ չէին կրում, նույնիսկ տուգանվելուց հետո, հիմա կորոնավիրուսը հարմարավետ տեղավորվում է այդ մարդկանց շրջանում։ Չեմ կարող բժշկական տվյալներ հրապարակել», — ասել է նա։

Վարչապետը նաև հայտարարել է, թե սխալ էր արտակարգ դրության իրավական ռեժիմից տեղեկատվության հետ կապված մասը հանելը՝ տուրք տալով ահազանգերին, թե մարդու իրավունքները ոտնահարվում են։

«Դե հիմա չեն ոտնահարվում՝ ով ինչ ուզում, ասում է։ Մեկն ասում է՝ կորոնավիրուս չկա, մեկն ասում է՝ չիպ են դնում, մյուսն ասում է՝ հյուրանոցներում ոչ մի մեկուսացված չկա, մի տեղ գեյերի ժողով է, մի տեղ՝ մասոնների», — ասել է նա։

 

 

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մեկն ասում է՝ կորոնավիրուս չկա, մեկն ասում է՝ չիպ են դնում, հերիք եղավ, բոլ եղավ . Նիկոլ Փաշինյանը զայրացած է