Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը կգործարկվի.Տիգրան Ավինյան

Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առեւտրի իրկանացման վայրերը: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Հանրային սննդի  օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաեւ փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը եւ մի քանի այլ թուլացումներ կլինեն:

Միաժամակ, քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը,. Կվերաբացվեն նաեւ նախակրթարանները»,-ընդգծեց փոխվարչապետը:

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը կգործարկվի.Տիգրան Ավինյան