<<Իմ հայրիկը հերոս չէ՝ նա բժիշկ է>>. կորոնավիրուսով հիվանդացած բժշկի դստեր շատ օբյեկտիվ գրառումը

 

Չնայած նրան, որ Covid-19-ով վարակված մարդկանց թիվը դեռ աճում է, այսօր ընտանիքիս անդամները եւ ես վերջապես հանգիստ ենք` հայրիկս հիվանդանոցից վերադարձել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՀԿ-ում աշխատող բժիշկ Տիգրան Խաչատրյանի դուստրը՝ Կարինեն:

Նա, մասնավորապես, նշել է. «Իմ սիրելի հայրիկը մարտի վերջից հոգ էր տանում կորոնավիրուսով հիվանդ պացիենտների մասին, իսկ ապրիլի վերջին, ցավոք, ինքն էլ միացավ նրանց թվին: Նրա դեպքում` Covid-19 ընթացավ թոքաբորբով, ընդ որում` ոչ այնքան թեթեւ, բայց նա հաղթահարեց այդ փորձությունը նույնպես:

 

Իմ հայրիկը հերոս չէ: Նա բժիշկ է: Եվ իր երկրի պատասխանատու քաղաքացի: Նա ուներ 2 տարբերակ` նստել տանը եւ բողոքել ամեն ինչից (հավատացեք, բողոքելու համար շատ պատճառներ ուներ) կամ անել իր աշխատանքը: Նա ընտրեց վերջին տարբերակը:

Սիրում եմ քեզ, պապ, ու անչափ հպարտ եմ քեզնով:

Քանի որ նկատեցի որոշակի բուռն ռեակցիա, նշեմ նաեւ, որ հայրիկս դեռ 2 շաբաթ կարանտինի մեջ է լինելու, այժմ ուղղակի դուրս է գրվել հիվանդանոցից»:

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

<<Իմ հայրիկը հերոս չէ՝ նա բժիշկ է>>. կորոնավիրուսով հիվանդացած բժշկի դստեր շատ օբյեկտիվ գրառումը