Կորոնավիրուսի պատճառով ատամնաբույժը չի ընդունել հիվանդ, իսկ վերջինս փորձել է շատ դաժան տարբերակ

 

Բրիտանուհին գործն իր ձեռքն է վերցրել եւ փորձել սեփական ատամը հեռացնել այն բանից հետո, երբ երկրում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում մտցված կարանտինի պատճառով չի կարողացել ատամնաբույժի կողմից ընդունվել, փոխանցում է Fox News-ը:

41-ամյա Ֆեյ Ռեյվորդն արթնացել է «հոգեվարքի մեջ» եւ հայտնաբերել, որ ատամներից մելի լիցքը պոկվել է՝ «նյարդը մերկացնելով»:

«Ցավն ավելի վատթար էր, քան ծննդաբերության ժամանակ: Ես երբեք նման ցավ չէի զգացել, դեմքս շամփրում էր»,- ասել է նա:

Կինը փորձել է զանգահարել իր ատամնաբույժին, բայց սահմանափակումների պատճառով չի կարողացել ընդունելության գրանցվել:

«Դա ուղղակի սարսափելի էր: Ես Facebook-ում հրապարակեցի օգնության եւ խորհրդի խնդրանքով ուղերձ այն բանից հետո, երբ չկարողացա ատամնաբույժի մոտ ընդունելության գրանցվել: Հասկացա, որ միակ միջոցը սեփական ատամը հանելն է: Դա տանջալից բան էր, եւ ինձ հաջողվեց այն միայն տեղաշարժել»:

Ատամը հեռացնելու համար նա հարթաշուրթ աքցան է վերցրել, բայց անհաջողության է մատնվել: «Ծանր փորձություններից» հետո նրան հաջողվել է ատամնաբույժի մոտ հայտնվել:

«Հենց նրանք ատամս հեռացրին, միանգամից թեթեւացա: Ատամը մինչեւ վերեւ ջարդվել էր, բայց դեռեւս լնդին կպած էր»,- ասել է նա:

 

News.am

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կորոնավիրուսի պատճառով ատամնաբույժը չի ընդունել հիվանդ, իսկ վերջինս փորձել է շատ դաժան տարբերակ