Քաղաքացիները բողոքում են բժշկական դիմակների՝ 3-4 ժամը մեկ փոխելու որոշման դեմ

Երեւանի քաղաքացիները բողոքում են, որ պարետի որոշմամբ փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադրանքը ֆինանսական նոր բեռ է առաջացնում իրենց համար, քանի որ մի քանի ժամը մեկ դիմակը փոխելու պարագայում օրական մինչեւ 1000 դրամ կծախսեն, ինչը շատերի եկամուտի զգալի մասն է։

«Դիմակները թանկ են, 200 դրամ են վաճառվում դեղատներում։ Հավելյալ ֆինանսական բեռ է, հատկապես որ կորոնավիրուսի պայմաններում իմ աշխատանքը կորցրել եմ, մնացել եմ առանց աշխատանքի»,- նշեց քաղաքացիներից մեկը։

 

Քաղաքացիների մի մասի խոսքով՝ բավարար միջոցներ չլինելու պատճառով իրենցից շատերը օրական առավելագույնը մեկ դիմակ կարող են գնել, ստիպված են օգտագործել նույն դիմակը ողջ օրվա ընթացքում։

«Ուրդեղե՞ն բերե փողը, չկա փող, ամեն երեք ժամը մեկ փոխելու համար, հատը 300 դրամ է։ Ամսական 26 հազար 500 դրամ թոշակ կառնենք»,- նշեց նրանցից մեկը։

Նշենք, որ այսօրվանից փակ տարածքներում դիմակների եւ ձեռնոցների կրումը պարտադիր է։ Հանրային բաց տարածքներում պարտադիր է դիմակի առկայությունը։

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Քաղաքացիները բողոքում են բժշկական դիմակների՝ 3-4 ժամը մեկ փոխելու որոշման դեմ