Կարևոր։ Արդեն հայտնի է, թե երբ կբացվի օդային սահմանը

 

ArmDaily.am-ի տեղեկություններով` իշխանություններն այս օրերին ակտիվ քննարկումների մեջ էին՝ երկարացնել արտակարգ դրությունը, խիստ կարանտին սահմանել, ինչ սահմանափակումներ մտցնել։ Իշխանության տնտեսական բլոկը, սակայն, հաշվարկել է, թե երկրորդ lockdown-ը անդառնալի վնասներ կհասցնի տնտեսությանը, արդյունքում՝ տխուր պատկեր է ստացվել, այդ պատճառով էլ որոշել են չգնալ խիստ կարանտինի։ Միաժամանակ, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ, այդ պատճառով էլ արտակարգ դրությունը երկարացվելու է մեկ ամսով։

Այժմ ակտիվորեն քննարկվում են օդային սահմանները բացել-փակելու հարցը: Մի կողմից՝ իշխանությունները չեն ցանկանում բացել սահմանները, քանի որ դրսից վարակի նոր դեպքեր կգան, մյուս կողմից էլ՝ չբացելու հետեւանքով ավիաընկերությունների հետ խնդիրներ են առաջանում՝ թռիչքների ժամկետների հետ կապված։Մեկնաբանության համար դիմեցինք վարչապետի խոսնակին՝ Մանե Գեւորգյանին, սակայն վերջինս խնդրեց գրավոր հարցում ուղարկել։ Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ, նախնական պլաններով, հունիսի կեսից Հայաստանի օդային սահմանները կբացվեն, եւ կսկսվեն չվերթներ իրականացվել:«Հենց այսօր մինչեւ Աժ նիստը հեռախոսակոնֆերանս եմ ունեցել «Wizz air» ավիաընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկում էինք ՀՀ-ում բազայի հիմնման հարցը, նաեւ անդրադարձանք պոտենցյալ ավիաթռիչքների վերագործարկման հարցին: Մեր նախնական գնահատմամբ՝ դա հնարավոր է անել հունիս ամսին ամբողջապես՝ կախված իրավիճակից եւ իրավիճակի գնահատականից, բայց մեր նախնական պլանը այն է, որ դա տեղի ունենա հունիսի կեսերից: Ինչ վերաբերում է ցամաքային սահմաններին, դեռեւս մենք քննարկում չենք բացել մեր գործընկերների հետ, բայց կարծում եմ՝ մոտ ապագայում այդ հարցին նույնպես անդրադառնալու ենք»:

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կարևոր։ Արդեն հայտնի է, թե երբ կբացվի օդային սահմանը