Ջրածնի պերօքսիդ. ահա, թե ինչ է ձեզ անհրաժեշտ տանը օդը մաքրելու համար, եթե նույնիսկ ծխողներ կան տանը

Ջրածնի պերօքսիդը, որպես կանոն, օգտագործվում է տարբեր տեսակի վերքերը  և քերծվածքները մշակելու համար: Սակայն քչերը գիտեն, որ  դրա օգնությամբ կարելի է մաքրել տան օդը:

Ջրածնի պերօքսիդը օգնում է մաքրել տան օդը: Դրա համար հեղուկացիրի մեջ 1 լ  ջուր լցնել, ավելացնել 2 ճաշի գալ  ջրածնի պերօքսիդ  և փչել տան բոլոր սենյակներում: Այդ հնարը հնարավորություն կտա  մաքրել բնակարանի օդը, ոչնչացնում է վնասակար բակտերիաները: Այս հնարը օգտակար է նաև այն բնակարանների համար,  որտեղ շատ են ծխում:

Ջրածնի պերօքսիդի օգնությամբ կարելի է ազատվել լոգասենյակի պատերին առաջացած բորբոսից: Բամբակը կամ  լաթը խոնավեցնել ջրածնի պերօքսիդով  և  մաքրել  բոլոր սալիկները, պատերն ամբողջությամբ, որտեղ բորբոս և խոնավություն կա:  Ջրածնի պերօքսիդը  սպանում է  բորբոսասնկերի սպորները:

Ջրածնի պերօքսիդի օգնությամբ կարելի է ախտահանել խոհանոցային տախտակները,  խոհանոցի սեղանի մակերևույթը,  բոլոր աշխատանքային մակերևույթները:

Լաթը խոնավեցնել ջրածնի պերօքսիդով  և մաքրել մակերևույթը, տախտակները, թողնել տաս րոպե և լվանալ:

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ջրածնի պերօքսիդ. ահա, թե ինչ է ձեզ անհրաժեշտ տանը օդը մաքրելու համար, եթե նույնիսկ ծխողներ կան տանը