Ջնջեք ձեր կյանքից բոլոր նրանց, ում համար հետաքրքիր չեք. կյանքի խորհուրդներ, որոնք կբացեն ձեր աչքերը

Ընկերության, իրական ու կեղծ ընկերների մասին։

Բոլորս էլ ունենք սիրող ու հոգատար ընկերներ, որոնք միշտ կողքիդ են։ Ես հենց այդպիսին էի։ Միշտ ապրում էի` հետևելով այն կանոնին, որ ընկերության համար էլ պետք է ծաղիկների պես հոգ տանել, այդ դեպքում այն կծաղկի։

Ցավոք, միշտ չէր, որ ադեկվատ արձագանք էի ստանում նրանցից, ում հանդեպ հոգատար էի։ Բայց միշտ ասում էի ինքս ինձ. «Վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին»։

Այս ամենը շարունակվեց այնքան, մինչև որ մի գեղեցիկ օր ես վերջապես հասկացա, որ սխալ մարդկանց եմ նվիրվում։ Հասկացա, որ տարիներ շարունակ խաբել եմ ինքս ինձ։

Մարդիկ միշտ չէ, որ քեզ հետ այնպես են վարվում, ինչպես դու իրենց հետ։ Նրանցից ոմանք մնում են քեզ հետ միայն նրա համար, որպեսզի օգտվեն քո բարությունից։ Նրանք հայտնվում են միայն այն ժամանակ, երբ իրենց ինչ-որ բան է պետք։

Ես որոշեցի չզանգել, չգնալ հյուր, ես անհետացա ոմանց կյանքից, որպեսզի տեսնեմ, թե որքան դա կտևի։ Դառը իրականությունն ինձ ցնցեց, բայց փոխարենը ես շատ բան հասկացա մարդկանց մասին, որոնք մինչ այդ եղել էին շուրջս։

Ես որոշեցի ջնջել կյանքիցս բոլոր նրանց, ում ես հետաքրքիր չէի։ Դրանից հետո, կարելի է ասել, ես թեթևություն զգացի։

Եթե դուք իրոք անտարբեր չեք մարդու նկատմամբ, դուք կլինեք նրա կողքին՝ անկախ այն բանից, թե որքան զբաղված եք։ Եվ չկա երկրի վրա մի կետ, որտեղ ավելի կցանկանայիք լինել, քան ընկերոջ կողքին, որը ձեր կարիքն ունի։

Եվ այսպես՝ ես որոշեցի, որ չունեմ այնքան ժամանակ, որպեսզի ծախսեմ այն մարդկանց վրա, որոնք չեն սիրում ինձ այնպես, ինչպես ես իրենց։

Ջնջում եմ կյանքից նրանց, ովքեր ինձ ցավ են պատճառում, արհամարհում են, լքում են ծանր պահերին, սակայն հայտնվում են, երբ օգնություն է պետք։

Ես կնախընտրեի ունենալ մեկ հավատարիմ, հոգատար ընկեր, որն ինձ իրոք սիրում է, քան ծախսել կյանքս մարդկանց վրա, որոնք ձևացնում են հանուն իրենց շահի։ Որակը կարևոր է քանակից, միշտ և ամեն ինչում։

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ջնջեք ձեր կյանքից բոլոր նրանց, ում համար հետաքրքիր չեք. կյանքի խորհուրդներ, որոնք կբացեն ձեր աչքերը