Ինչու է Հնդկաստանի քաղաքացին Երևանում ինքնասպանություն գործել.մանրամասներ

 

Մայիսի 24-ին, ժամը 02:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի 4 հարկից քաղաքացին ցած է նետվել պատուհանից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ջասմիդ Կ․-ն (ծնված 1990 թ․) ցած է նետվել Խորենացու փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից։

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Ջասմիդ Կ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

 

Աղբյուր՝ news.am

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչու է Հնդկաստանի քաղաքացին Երևանում ինքնասպանություն գործել.մանրամասներ