Ինչու՞ է Սարգիս Գրիգորյանը բերման ենթարկվել. պարզաբանում է դերասանը

Ես կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակից եմ եղել, ինձ ասել են հեռավորություն պահպանի, պահպանել եմ, հետո եկան ու ինձ բերեցին այստեղ, իրենց ասելով՝ հավաքներ չի թույլատրվում կազմակերպել կամ մասնակցել հավաքների: Այս մասին բերման ենթարկվելուց եւ ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Սարգիս Գրիգորյանը:

Նշենք, որ այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ռեստորանների տերերը, աշխատակիցները, հանդիսավարները, որոնք պահանջում էին թույլ տալ, որ իրենց եւս աշխատեն:
Նա նշեց, որ ոստիկանությունում է գտնվել 2,5 ժամ.

«Ես իմ բողոքն արտահայտեցի, դրանից հետո հույս ունեմ, որ համապատասխան մարմինները հետեւություններ կանեն, կփորձեն մեզ լսել, մեր սրտացավությունը, մեր աշխատանքի ցանկությունը: Կփորձեն կապի դուրս գալ եւ մեր հարցը լուծել»,-ասաց նա:

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչու՞ է Սարգիս Գրիգորյանը բերման ենթարկվել. պարզաբանում է դերասանը