Ինչպես պատրաստել շատ համեղ կոտլետներ։ Տանտիկնայք, հատուկ ձեզ համար

Այսօր ը ձեզ մի պարզ հնարք կսովորեցնենք, որը կօգնի շատ հեշտությամբ համեղ և հյութալի կոտլետներ պատրաստել։

Որպեսզի կոտլետներն անհավանական հյութեղ և համեղ ստացվեն, պետք է խճողակի մեջ մի գդալ մանանեխի փոշի ավելացնել։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Տավարի խճողակ — 500 գր․
  • Խոզի խճողակ — 500 գր․
  • կարտոֆիլ — 3 հատ
  • Ձու — 1 հատ
  • Սոխ — 3 հատ
  • Հաց — 150 գր․
  • Մանանեխ — 1 ճ․գ․
  • Կաթ — 0,5 բաժակ
  • Աղ, պղպեղ – ըստ ճաշակի
  • Ջուր — 3 ճ․գ․

Պատրաստման եղանակը

1. Խոզի և տավարի աղացած մսերը խառնեք իրար, ավելացրեք մանր կտրատած սոխը, քերած կարտոֆիլը։

2. Հացի վրա կաթ լցրեք և կաթի հետ միասին ավելացրեք խճողակին։

3. Հարած ձվի մեջ ավելացրեք մանանեխը, աղն ու պղպեղը և խառնեք խճողակին։

4. Կոտլետներ ձևավորեք և տապակեք լավ տաքացված բուսայուղի մեջ։

5. Տապակեք երկու կողմից, մի քիչ ջուր ավելացրեք և շոգեխաշեք բերանը փակ վիճակում, մինչև պատրաստ կլինեն։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպես պատրաստել շատ համեղ կոտլետներ։ Տանտիկնայք, հատուկ ձեզ համար