Ի՞նչ վտանգներ է պարունակում այդքան անմեղ թվացող համբույրը

Համբույրը համարվում է համակրանքը կամ սերն արտահայտելու բոլորովին անվնաս միջոց։ Այնինչ ամեն ինչ այնքան էլ այդպես չէ․ համբույրներն իրենց մեջ մեծ ռիսկեր ու վտանգներ են պարունակում։

Ներկայացնում ենք մի քանի հիվանդություններ, որոնցով հնարավոր է վարակվել համբույրների միջոցով․

Հերպես

Հերպեսը ոչ միայն ցանն է շուրթերի շրջանում։ Թույլ իմունիտետի պարագայում հերպեսը մարդու համար կարող է շատ լուրջ խնդիրներ ստեղծել եւ անգամ՝ սպանել։ Դա առավել արդիական է փոքրիկ երեխաների պարագայում․ վերջերս նկարագրվել են մի շարք դեպքեր, երբ նորածիններին համբույրի միջոցով վարակել են հերպեսով, որի հետեւանքով էլ փոքրիկները հայտնվել են վերակենդանացման բաժանմունքներում եւ փրկվել են միայն բժիշկների հսկայական ջանքերի շնորհիվ։

«Համբույրային հիվանդություն»

«Համբույրային հիվանդություն»՝ հաճախ այսպես են անվանում վարակիչ մոնոնուկլեոզը, որի պատճառը Էփշտեյն-Բարրի վիրուսն է։ Այս վարակի տարածման ամենահաճախ հանդիպող եղանակը համբույրն է։ Հիվանդությունը կարող է արտահայտվել է դողով, նշագեղձերի բորբոքմամբ, լիմֆոհանգույցների մեծացմամբ։ Նման ախտանիշների դեպքում շտապ պետք է գնալ հիվանդանոց, քանի որ ախտորոշումը հաստատվում է միայն անալիզներ հանձնելով։

Картинки по запросу համբույրներ

Ցիտոմեգալովիրուսային վարակ

Ուժեղ իմունիտետ ունեցող մարդու համար ցիտոմեգալովիրուսային վարակն անվտանգ է, ինչը չի կարելի ասել այս կամ այն պատճառով թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մասին։ Այս վարակը շատ վտանգավոր է հղի կանանց, փոքր երեխաների եւ իմունոդեֆիցիտ ունեցող մարդկանց համար։

Եթե հղի կինը վարակվի ցիտոմեգալովիրուսով, դա կարող է հանգեցնել պտղի մոտ տարբեր դեֆեկտների զարգացմանը։ Թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ կարող են զարգանալ ցիտոմեգալովիրուսային հեպատիտ, պնեւմոնիտ եւ շատ այլ հիվանդություններ։

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ի՞նչ վտանգներ է պարունակում այդքան անմեղ թվացող համբույրը