Հիմա էլ նոր որոշում. տնից առանց դիմակ դուրս գալու դեպքում՝ տուգանում

Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարում սահմանափակումների մեղմացման հետ մեկտեղ հնարավոր է՝ սահմանվեն նոր կանոններ. տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ։

Տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրուցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ Նրա խոսքերով՝ տնից դուրս գալիս պարտադիր դիմակ կրելու հարցը այս պահին քննարկումների փուլում է։

Նա հավելյալ տեղեկատվություն չնշեց՝ ավելացնելով, որ վերջնական որոշում դեռևս չկա. դիմակ կրելու պարտադրանք սահմանելուց առաջ պետք է նաև հաշվի առնել՝ արդյո՞ք հնարավոր է դա ապահովել։

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հիմա էլ նոր որոշում. տնից առանց դիմակ դուրս գալու դեպքում՝ տուգանում