Գերմանիայում երիտասարդը մտել է քանդակի մեջ և չի կարողացել դուրս գալ

 

Գերմանիայի Տյուբինգեն քաղաքում ամերիկացի ուսանողը մնացել է հսկայական հեշտոց պատկերող քանդակի մեջ: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:  Փոխանակման ծրագրով Գերմանիայում սովորող երիտասարդը մտել է քանդակի մեջ, որը գտնվում է Տյուբինգենի համալսարանի Մանրէաբանության և վիրուսաբանության ֆակուլտետի շենքի մոտ, իսկ դուրս գալ այնտեղից չի կարողացել:  Երիտասարդին հսկայական հեշտոցից հանելու աշխատանքներում փրկարարական ծառայության 22 աշխատակից է մասնակցել: Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է դուրս բերել հետաքրքրասեր ուսանողին՝ առանց թանկարժեք քանդակը վնասելու: Քանդակի հեղինակը պերուացի նկարիչ Ֆերնանդո դե լա Խարան է: Քանդակը, որը կառուցված է կարմիր վերոնական մարմարից և կշռում է 32 տոննա, տեղադրված է Տյուբինգենում 2001 թվականից: Ըստ հեղինակի՝ քանդակը պատկերում է «դարպասներ՝ դեպի աշխարհ»:

 

Աղբյուր

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Գերմանիայում երիտասարդը մտել է քանդակի մեջ և չի կարողացել դուրս գալ