Ձվի կճեպը՝ ընդդեմ կրծքագեղծի քաղցկեղի. այն, ինչ շպրտում ենք, սովորաբար ավելի օգտակար են, քան կարծում ենք

Հայտնի է, որ հավի ձվի կճեպը շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար: Ավելին, հնում մարդիկ այն մանրացրել եւ օգտագործել են ամենօրյա սննդակարգում: Բժիշկների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հավի ձվի կճեպը 90%-ով բաղկացած է կալցիումի կարբոնատից (ածխաթթվային կալցիում), որը, ի տարբերություն տարբեր պրեպարատների, շատ հեշտ է մարսվում:

Ընդ որում, կճեպը նաեւ օրգանիզմին խիստ անհրաժեշտ միկրոէլեմենտներ, երկաթ, ֆտոր, պղինձ, մարգանեց, մոլիբդեն, ֆոսֆոր, ցինկ, կրեմնիում (սիլիցիում), ծծումբ, ընդհանուր թվով` 27 էլեմենտ է պարունակում:

Հատկապես կարեւոր են կրեմնիումը եւ մոլիբդենը, որոնց պարունակությունը մեր ամենօրյա սննդի մեջ չափազանց քիչ է, սակայն դրանք շատ անհրաժեշտ են մեր օրգանիզմի կենսաքիմիական ռեակցիաների նորմալ գործընթացների համար: Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ ժողովրդական բժշկությունն առաջարկում է ձվով եւ լիմոնով պատրաստված հեղուկ, որը, ըստ մասնագետների, մի քանի անգամ կրկնելուց հետո վերացնում է քաղցկեղը:

Հարկավոր է 5 հատ նույն օրվա ածած տնական հավի ձու (ցանկալի է մուգ կեղեւով): Ձուն լավ լվանալ եւ տեղադրել բաժակի մեջ, վրան լցնել այնքան թարմ լիմոնի հյութ, որ ձուն ծածկվի: Բաժակի բերանը փակել, դնել մութ տեղ եւ թողնել 5-6 օր, որպեսզի ձվի կեղեւը լիմոնի հյութի մեջ լուծվի:

Ձվի սպիտակուցը եւ դեղնուցը զգուշությամբ թաղանթով պետք է հեռացնել բաժակի մեջից, որպեսզի ձվի սպիտակուցից եւ դեղնուցից լիմոնի հյութի մեջ չհայտնվի, որից հետո լուծույթը պետք է խմել առավոտյան` անոթի վիճակում (օրը 1 ձվի եւ լիմոնի հյութ): Եվ երբ խմեք 1-ին ձվի եւ լիմոնի հյութը, այդ օրը պատրաստեք 5-րդ ձուն: Ամեն խմելուց հետո պառկել 2-3 ժամ, որից հետո նոր միայն նախաճաշել: Բուժումը կրկնել 10-15 օր, հետո դարձյալ 5 օր: Բուժումը սկսելու համար խորհրդակցեք ձեզ բուժող բժշկի հետ:

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ձվի կճեպը՝ ընդդեմ կրծքագեղծի քաղցկեղի. այն, ինչ շպրտում ենք, սովորաբար ավելի օգտակար են, քան կարծում ենք