Ձուկը՝ պատրաստած մարինադի մեջ

 

Այս տարբերակով պատրաստված ձուկը պարզապես հալչում է բերանում։

Իսկական գաղտնիքը սակայն մարինադի մեջ է, որը պատրաստելը շատ հեշտ է. խառնում ենք բոլորն իրար հետ և վերջ։

Եկեք  պատրաստենք տապակած ձուկն այս տարբերակով։

Անհրաժեշտ բաղադրիչներն են

  • Ձուկ – 600 գրամ
  • Մանանեխի մածուկ – 0.5 թեյի գդալ
  • Աղ – 1 թ.գ.
  • Կոճապղպեղ – ¼ թ.գ.
  • Քաղցր պղպեղ – 1/3 թ.գ.
  • Չորացրած ռեհան – ½ թ.գ.
  • Սև պղպեղ – ըստ ճաշակի
  • Սոյայի սոուս – 1,5 թ.գ.
  • Բուսայուղ – 2 ճ.գ.
  • Ձու – 1 հատ
  • Սպիտակաձավար – 1,5 ճ.գ.
  • Կարտոֆիլի օսլա – 3 թ.գ.
  • Լիմոնի հյութ – ½ թ.գ.

Պատրաստման եղանակը

1. Սառեցրած և մաքրած ձուկը կտրում ենք 1,5 սմ լայնքով կտորների։

Թասի մեջ խառնում ենք աղը, կոճապղպեղը, քաղցր կարմիր պղպեղը, ռեհանը, սև պղպեղը, ավելացնում ենք սոյայի սոուսը, բուսայուղը, սպիտակաձավարը, օսլան լիմոնի հյութն ու մանանեխը։

2. Հարում ենք ձուն և լավ խառնում զանգվածին։ Ձկան կտորներն իջեցնում ենք այս մարինադի մեջ և թողնում 20 րոպե։

Ձուկը տապակում ենք տաքացված թավայի մեջ, երկու կողմից։ Թավայի մեջ կարելի է նախօրոք ձեթ քսել, բայց պարտադիր չէ։

3. Ձուկն այս եղանակով ստացվում է շատ ջրալի, նուրբ և համեղ։ Կարելի է մատուցել ցանկացած խավարտով։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ձուկը՝ պատրաստած մարինադի մեջ