Ձուկը՝ որպես սննդամթերք. այս նյութը կարդալով՝ կափսոսաք, որ ծովափնյա քաղաքում չեք ապրում

Առհասարակ ձկները բաժանվում են ոչ յուղոտ, չափավոր յուղոտ եւ յուղոտ տեսակների: Ձկան յուղը պարունակում է ճարպաթթուներ, օրինակ` օմեգա 3, որը մեծ դեր ունի նյութափոխանակության գործում: Չնայած դրան` մանկական սննդում խորհուրդ չի տրվում օգտագործել ձկների յուղոտ տեսակներ: Այս դեպքում գերադասելի են ոչ յուղոտ ձկնատեսակները:

Ծովային ձկներն առավելություն ունեն մյուս տեսակների հանդեպ` պարունակվող յոդի, ֆտորի ու բրոմի քանակության հետ կապված: Ձուկն իր մեջ պարունակում է նաեւ ֆոսֆոր, կալիում, կալցիում եւ նատրիում: Սակայն մսի հետ համեմատած` ձուկն աղքատ է երկաթի պարունակությամբ: Դեռ հնուց բարձր են գնահատվել քաղցրահամ ջրերի ձկները, քանի որ դրանց մեջ հանքային նյութերի պարունակությունը մեծ է:

Երեխաներին շատ օգտակար են հատկապես ձկից պատրաստված սուպերը:

Պետք է չմոռանալ, որ չնայած նրան, որ ձուկը շատ օգտակար է, այն նաեւ համարվում է ուժեղ ալերգեն: Եթե ընտանիքի անդամներից որեւէ մեկն ունի ալերգիա ձկան հանդեպ, շատ հնարավոր է, որ երեխայի մոտ եւս ի հայտ գա ալերգիա ծովամթերքներից: Նման դեպքերում պետք է գոնե 1 տարի երեխաներին ծովամթերքներից զերծ պահել: Իսկ առհասարակ երեխային տալ ձկան տեսքով հավելյալ սնունդ` խորհուրդ է տրվում 1 տարեկանից` սկսելով 1 թեյի գդալից:

Սննդային կարեւոր արժեք է ներկայացնում ձկան խավիարը: Հատկապես թառափազգիների սեւ խավիարը պարունակում է 30 տոկոս բարձրարժեք սպիտակուց եւ 10-15 տոկոս հեշտամարս ճարպեր: Այն հարուստ է նաեւ լեցիտինով, A, E, D վիտամիններով, կալցիումով, յոդով, ցինկով, երկաթով ու այլ հանքային նյութերով: Սակայն պետք է ասել, որ ձկան խավիարը հարուստ է նաեւ խոլեստերինով, իսկ արդեն աղ դրած վիճակում` նաեւ կերակրի աղով, ինչը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ երեխաների օրգանիզմի վրա: Խավիարը եւս ուժեղ ալերգեն է, այդ պատճառով երեխաներին կարելի է տալ 3 տարեկանից հետո եւ շատ քիչ չափաբաժնով:

 

Աղբյուր

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ձուկը՝ որպես սննդամթերք. այս նյութը կարդալով՝ կափսոսաք, որ ծովափնյա քաղաքում չեք ապրում