«Դուխ» ունեցեք Ադրբեջանին ասել, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի».Էդուարդ Շարմազանով

Նիկոլի սրտի արտգործնախարար Մնացականյանը չի ասում,որ խնդրի անկյունաքարը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր կամքի արտահայտությունն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուրարդ Շարմազանովը։

Նա, մասնավորապես, գրել է.

««Դուխ» ունեցեք եւ հայտարարեք,որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում երբեք։

Փաշինյանի «դուխով» կառավարությունը Արցախի հարցում շարունակում է վարել վախվորած քաղաքականություն։

ԱՊՀ արտգործնախարարների համաժողովի նիստում Ադրբեջանը՝ ի դեմս Մամեդյարովի հայտարարում է,որ խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա։

Հայաստանն՝ ի դեմս նախարար Մնացականյանի հայտարարեց,որ ադրբեջանական կողմի հայտարարությունները անընդունելի են։

Բայց ամենակարեւորը ցավոք չասվեց։

Նիկոլի սրտի արտգործնախարար Մնացականյանը չի ասում,որ խնդրի անկյունաքարը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր կամքի արտահայտությունն է։

Տղերք,էդ որ ասում եք,ինչ պետք է,դա էլ կբանակցենք,սա է՞։

Լավ իմացեք՝ ինչ ուզեք ու ինչ պետք է,չեք կարող բանակցել։

«Դուխ» ունեցեք Ադրբեջանին ասել, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի»։

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Դուխ» ունեցեք Ադրբեջանին ասել, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի».Էդուարդ Շարմազանով