Չենք բացառում, որ ինչ-որ պահի Քոչարյանը փախուստի դիմի «Իզմիրլյանից»: Զգուշնելը՝ մեզանից. <<ՉԻ>>

 

ՀՀ վարչական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ:

«ՉԻ». Օրերս ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ կապված սկանդալ եղավ: «Աստղիկ» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո հիվանդանոցը տեղեկանք էր պատրաստել, որ նա արդեն առողջ է և նրան կարելի է վերադարձնել մեկուսարան: Հետո այդ տեղեկանքը կորավ: Այսինքն, թաքցրեցին ու հայտարարեցին, որ նման տեղեկանք չի եղել:

Հիմա էլ հերթը հասավ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին: Աստված գիտի, թե այդ բժշկական կենտրոնի ղեկավարների հետ ոնց են աշխատել, որ նման տեղեկանք տան, թե Քոչարյանը մինչև կորոնավիրուսի ավարտը պետք է շարունակի մնալ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: 

Միանգամից ասենք, որ սա նախադեպ չունի: Այսինքն, Հայաստանում կալանավորված ուրիշ մարդ չեք գտնի, որը հիվանդանոցում մնա այնքան ժամանակ, քանի դեռ կա կորոնավիրուսը: Իսկ կորոնավիրուսը կարող է տարիներ էլ մնա: Այսինքն, Քոչարյանը բնակության նոր վայր ունի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը: 

Բայց մենք ուրիշ բանի վրա կցանկանայինք ուշադրություն դարձնել. սա այն Քոչարյանն է, որը «հերոսի» կեցվածքով դատարանում հայտարարում էր՝ «բա ես փախչող տղա ե՞մ»: Բա սա ի՞նչ է, փախուստ չէ՞: Ուշք ու միտքը միայն փախչելն ու պատասխանատվությունից խուսափելն է:

Ընդհանրապես, Քոչարյանի ամբողջ կենսագրությունը նման փախուստներից ու պատասխանատվությունից խուսափելու էջերով է լցված: 

Բա ի՞նչ, հենց խոսքը գնում է արցախյան պատերազմի մասին, թե բա՝ ես եմ գերագույն գլխավորը եղել, ես եմ հաղթել, ես եմ գրավել, իմ շնորհիվ ենք բանակը ստեղծել, տնտեսությունը զարգացրել, Շուշին մենակով եմ ազատագրել:

Բայց հենց խոսքը գնում է հոկտեմբերի 27-ի մասին. թե բա՝ թրաշված չէի, ես ի՞նչ կապ ունեմ, մարտի 1-ից են խոսում՝ ես մեղավոր չեմ, կապ չունեմ, սաղ Գորիկ Հակոբյանը, Միքայել Հարությունյանն ու Հայկ Հարությունյանն էին: Այսինքն, ղալաթներն անելուց անում է, բայց պատրաստ է իր ամբողջ շրջապատին էլ վարի տալ, միայն թե՝ խուսափի պատասխանատվությունից: Սա ի՞նչ է, փախուստ չէ: Սրանից ավելի փախչող մարդ եղել է՞:

Հիմա էլ փախավ «Իզմիրլյան»: Հիվանդ է, իբր: Որ գնում էր, աֆրիկաներում սատկած առյուծներ թամքում, Ծաղկաձորում դահուկ քշում, Սևանում էլ՝ առագաստանավ, այնտեղ սպորտսմեն տղա էր, առողջ ու կարմրաթուշ: Բա հիմա որտե՞ղ մնաց տղամարդկությունը:

Իսկ իշխանությունները հերթական՝ չասենք, ապտակը, բայց հարվածը ստացան: Նրանց դեմ գործող դատաիրավական համակարգին միացել է նաև առողջապահական համակարգը:

 

Հ.Գ. Չենք բացառում, որ ինչ-որ պահի Քոչարյանը փախուստի դիմի «Իզմիրլյանից»: Զգուշացնելը՝ մեզանից:

 

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Չենք բացառում, որ ինչ-որ պահի Քոչարյանը փախուստի դիմի «Իզմիրլյանից»: Զգուշնելը՝ մեզանից. <<ՉԻ>>