Բազուկով աղցանների բաղադրատոմսեր. համեղ է և առողջարար

Բազուկով աղցանի մի քանի շատ համեղ բաղադրատոմս ենք առաջարկում, որոնք հրաշալի տարբերակ են նաև նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել։

Բազուկով, ընկույզով և սալորաչրով աղցան

Անհրաժեշտ բաղադրիչներն են

  • 1 խաշած բազուկ
  • 100 գրամ ընկույզ
  • 2 սալորաչիր
  • 2 պճեղ սխտոր
  • 2 ճ․գ․ բուսայուղ
  • Աղ՝ ըստ ճաշակի

Սև սալորաչիրը 30 րոպե թրջեք ջրի մեջ։ Բազուկը քերիչով անցկացրեք, կտրատեք սալորաչիրը, ավելացրեք ճզմած սխտորը, ընկույզը, բուսայուղը, աղը, լավ խառնեք բոլոր բաղադրիչները։

Բազուկով ֆիթնես-աղցան

  • 2 բազուկ
  • 1 խնձոր
  • 1 փոքր գազար
  • 1 միջին չափսի սոխ
  • 250 գրամ թարմ կաղամբ
  • 3 ճ․գ․ բուսայուղ
  • 2 թ․գ․ խնձորի քացախ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Ցանկացած կանաչի

Բազուկը և գազարը մաքրեք, քերիչով անցկացրեք։ Քերեք նաև խնձորը։ Սոխը և կաղամբը ձողիկներով կտրատեք։ Այս ամենը խառնեք իրար։ Ավելացրեք քացախը, աղը, բուսայուղը և կանաչին։

Բազուկով և բրնձով կշտացնող աղցան

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 1 խաշած բազուկ
  • 1 խաշած գազար
  • 150 գրամ խաշած բրինձ
  • 1 ճ․գ․ պահածոյացված եգիպտացորեն
  • 8 զեյթուն
  • 1 ճ․գ․ ձիթայուղ
  • 1 թ․գ․ սոյայի սոուս
  • ½ թ․գ․ խնձորի քացախ
  • Թարմ կանաչի

Բազուկն ու գազարը քերիչով անցկացրեք։ Բրինձը խառնեք եգիպտացորենի հետ։ Առանձին-առանձին ափսերի մեջ դրեք բանջարեղենը, կանաչին, զեյթունն ու բրինձը։ Վրան լցրեք սոյայի սոուսը, քացախն ու բուսայուղը։ Ուտելուց անմիջապես առաջ բաղադրիչները խառնեք իրար։

Բազուկով և նեխուրի արմատներով աղցան

Բաղադրիչներ

  • 1 բազուկ
  • 1 գազար
  • ½ նեխուրի արմատ
  • ½ գլուխ կաղամբ
  • 1 ճ․գ․ լիմոնի հյութ
  • 2 ճ․գ․ քունջութի սերմ
  • ½ նարինջ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Թարմ կանաչի

Կաղամբը բարակ կտրատեք և մի թեթև ձեռքերով սեղմեք։ Բազուկը, գազարն ու նեխուրը քերեք։ Նարինչը կտրատեք։ Այս ամենը խառնեք մանր կտրատած կանաչիով, քունջութով, լիմոնի հյութով և բուսայուղով։ Ըստ ճաշակի աղ արեք։

Տոնական աղցան «Տիրուհի»

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 1 խաշած բազուկ
  • 120 գրամ ֆետա պանիր
  • 1 մանդարին
  • 1ճ․գ․ նռան հատիկ
  • ¼ գլուխ կարմիր սոխ
  • 1թ․գ․ ֆրանսիական մանանեխ
  • 2 թ․գ․ բուսայուղ
  • 1 ճ․գ․ ցանկացած տեսակի ընդեղեն
  • Թարմ կանաչի
  • Աղ՝ ըստ ճաշակի

Կաղամբը, բազուկն ու պանիրը խորանարդիկներով կտրատեք։ Սոխը բարակ կիսալուսնաձև կտրեք։ Ափսեի վրա շերտերով շարեք բազուկը, պանիրը, սոխը։ Զարդարեք նռան հատիկներով, մանդարինцм և կտրատած ընկույզով։ Մատուցելուց առաջ աղցանի վրա մանանեխի, աղի և բուսայուղի սոուս խառնուրդ լցրեք։

 

Աղբյուր

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բազուկով աղցանների բաղադրատոմսեր. համեղ է և առողջարար