Առնվազն մեկ երեխա ունեցող երիտասարդ ընտանիքներին աջակցություն կցուցաբերվի բնակարանի ձեռքբերման հարցում. Ծրագիրը կմեկնարկի հուլիսի մեկից

ՀՀ աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․


Բնակարանային ապահովության պետական աջակցության ԾՐԱԳԻՐ 2

📍 Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում՝ պետության կողմից՝ հիպոտեքով բնակարան ձեռք բերելու դեպքում:

🏢 Ծրագրից կարող է օգտվել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք կբերի 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:

🏗 Անշարժ գույքի առավելագույն գինը 30 մլն. դրամն է, որը կավելանա շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար՝ 5 մլն.-ական դրամով:

📑 Կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող գույքի դեպքում արժեքի առնվազն 10 %-ն է, առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 %:

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Առնվազն մեկ երեխա ունեցող երիտասարդ ընտանիքներին աջակցություն կցուցաբերվի բնակարանի ձեռքբերման հարցում. Ծրագիրը կմեկնարկի հուլիսի մեկից