Առեղծվածներ, որոնք այդպես էլ մնացին չբացահայտված

Թուրինյան պատանքը սավան է, որի վրա նշմարվում է մի մարդու պատկեր, ով մահացել է խաչելությունից: Կաթոլիկների մեծամասնությունը համարում է, որ դրանով ծածկված է եղել Հիսուս Քրիստոսի աճյունը: Ներկայումս պատանքը պահպանվում է Իտալիայի Թուրին քաղաքում՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարում: Չնայած բազմաթիվ գիտական հետազոտություններին՝ ոչ ոք դեռևս չի կարողացել բացատրել, թե ինչպես է պատկերը տպվել այդ սավանի վրա և չնայած բազում փորձերին` ոչ ոքի չի հաջողվել  ստեղծել սավանի կրկնօրինակը:

Ռադիոածխածնային հետազոտությունները ցույց են տալիս, որ պատանքը մեզ է հասել դեռևս միջնադարից, սակայն հավատացյալները գտնում են, որ այսպիսի հետազոտությամբ հնարավոր է որոշել միայն այնպիսի իրերի վաղեմությունը, որոնք քայքայվում են, իսկ սավանը չի քայքայվում:

Գոյություն ունի ևս մեկ պատանք (վարշամակ), որի մասին հիշատակվում է նաև Աստվածաշնչում (Հովհ. 20:7): Տարածված է այն տեսակետը, որ գերեզմանում դրանով ծածկված է եղել Քրիստոսի գլուխը: 1999 թվականին Սինդոնոլոգիայի իսպանական կենտրոնի  հետազոտական թիմի անդամ Մարկ Գուսկինը հետազոտեց այս երկու կտորների միջև եղած կապը: Հիմնվելով պատմական, բժշկական փորձաքննության և արյան հետազոտության արդյունքների վրա (վարշամակի վրա 4-րդ կարգի արյան հետքեր կան)` նա եզրակացրեց, որ այս երկու պատանքներով ծածկված է եղել միևնույն մարդու գլուխը տարբեր, սակայն  մոտ ժամանակահատվածներում: Երուսաղեմի Իսրայելական Համալսարանի գիտնական Ավիոնոամ Դանինը հավաստի է համարել հետազոտության արդյունքները և ավելացրել, որ այս երկու պատանքների վրա առկա են միևնույն փոշեհատիկները:

 2.Թաոսյան ձայնային անոմալիա

Թաոսյան ձայնային անոմալիաները, ցածր հաճախականությամբ ձայներ են, որոնք լսվել են աշխարհի տարբեր վայրերում, հատկապես՜ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Հարավային Եվրոպայում: Այս ձայները հաճախ համեմատում են հեռավորության վրա աշխատող դիզելային շարժիչի աշխատանքի ձայնի հետ, որոնք լսվում են միայն լռության մեջ: Ձայնի գոյությունն ապացուցված է հատուկ բարձրախոսներով և ցածր հաճախականությունը որսացող ալեհավաքներով, սակայն ձայնի աղբյուրը մինչև օրս դեռ առեղծված է մնում: 1997 թվականին Ամերիկայի Կոնգրեսը ամենաճանաչված հետազոտական ինստիտուտներից գիտնականներ և հետազոտողներ ուղղորդեց Նյու Մեքսիկոյում գտնվող մի փոքրիկ քաղաք՝ Թաոս, որտեղ, համաձայն բնակիչների, անընդհատ լսվում էին այս ցածր հաճախականությամբ ձայներ, որոնք հիշեցնում էին «ցածր գվվոց»: Հետազոտողները փորձեցին պատասխաններ գտնել, բայց մինչև օրս էլ այդ պատասխանը ոչ ոքի հայտնի չէ:

3. Վոյնիչի մանուսկրիպտը

Այս գիրքն իր անվանումը ստացել է լեհական արմատներով ամերիկացի Ուիլֆրիդ Ֆոյնիչի ազգանունից, ով զբաղվում էր անտիկվար գրքերի առևտրով: 1912 թվականին նրա կողմից ձեռք բերված այս 240 էջանոց գիրքը գրված է բացարձակապես անհայտ լեզվով: Գիրքը նաև հագեցած է բազմաթիվ գունավոր պատկերներով, որոնք պատկերում են տարբեր իրադարձություններ և բույսեր, որոնք նման չեն ոչ մի հայտնի բույսի: Այս աշխատության հեղինակն անհայտ է: Ռադիոածխածնային անալիզը ցույց է տվել, որ ձեռագիրն արվել է 1404-1438 թվականներին և այս զարմանալի գիրքը ստացել է «Աշխարհի ամենաառեղծվածային ձեռագիր» անվանումը:

4. Կրիպտոս

Կրիպտոսը, դա նկարիչ Ջիմ Սանբորնի կողմից ստեղծված մի քանդակ է՝ պատված գաղտնագերով, որը տեղադրված է ԿՀՎ-ի կենտրոնական գրասենյակի առջև: Գաղտնագիրն այնքան բարդ է, որ հենց ԿՀՎ-ն չի կարողացել մինչև վերջ հասկանալ այն:

Քանդակի վրա օգտագործվել է 4 տեսակի գաղտնագիր, որոնցից 3-ը կարողացել են բացել, սակայն 4-րդը այդպես էլ մնացել է անընթեռնելի: 2006 թվականին Սանբորնը հուշել է, որ 1-ին գաղտնագրում կա հուշում, թե ինչպես բացել 4-րդ գաղտնագիրը, իսկ հետո ևս մեկ հուշում է տվել. 4-րդ գաղտնագրում առկա 64-69NYPVTT կոդը նշանակում է «Բեռլին»:

5. Զոդիակի նամակները

Զոդիակ մարդասպանը 1960-ական թվականներին 10 ամիս շարունակ մի շարք սպանություններ է իրականացրել Հյուսիսային Կալիֆորնիայում: Նա սպանել է առնվազն 5 մարդ և վնասել 2-ին: Առաջին երկու սպանությունը կատարել է հրաձիգով: Երկրորդ սպանության ժամանակ կրակել է 2 մարդու վրա, սակայն նրանցից մեկը կենդանի է մնացել՝ գլխի և վզի վնասվածքներով: 40 րոպե անց ոստիկանությունը ստացել է անանուն հեռախոսազանգ, որով անհայտ անձը ասում էր, որ հենց ինքն է կրակել այդ մարդկանց վրա: Մեկ ամսվա ընթացքում մարդասպանը 3 նամակ է ուղարկում Կալիֆորնիայի թերթերի խմբագրություններ և պնդում է, թե իբր այդ նամակներում ծածկագրված է իր իրական անունը:

Գլխավոր կասկածյալը Արթուր Լի Ալենն էր, սակայն բոլոր փաստերը բացառում էին նրա մարդասպան լինելու հավանականությունը: Մինչ օրս Զոդիակ մարդասպանի գաղտնիքը բացահայտված չէ:

6.Լոհ Նեսսի հրեշը

Լոհ Նեսը Մեծ Բրիտանիայի ամենաընդարձակ քաղցրահամ լիճն է: Դարեր շարունակ մարդիկ ասել են, որ տեսել են լճում բնակվող վիթխարի արարածի: Այս հրեշի մասին ամենավաղ հիշատակությունը գալիս է Սուրբ Կոլումբայի ժամանակներից (565 AD):

Թեպետ այս արարածին լճի մոտակայքում տեսել են դեռևս 16-րդ դարից սկսած, նրա հանդեպ հետաքրքրությունը վերստին արթնացավ 1933 թ.-ի հուլիսի 22-ից, երբ Ջորջ Սփայսերն ու իր կինը տեսան, թե ինչպես է այս տարօրինակ կենդանին հատում փողոցը իրենց մեքենայի առջևով:

Նրանք նկարագրել են այս արարածին իբրև խոշորամարմին հրեշ, որն աչքի է զարնում երկար, նեղ վզով, որը փղի կնճիթից միայն մի փոքր է ավելի հաստ: Վզի վրա նշմարվել են մի շարք անհարթություններ: Նրանք չեն տեսել հրեշի վերջույթները: Լոհ Նեսսի հրեշին ոչ միայն բազմիցս լուսանկարել են, այլև ձայնագրել ռադիոձայնորսիչ սարքով և 2007 թ.-ին տեսագրել:  Ցավոք սրտի, տեսանյութերն ու լուսանկարները երբևէ բավականաչափ հստակ չեն եղել, որպեսզի հնարավոր լիներ դրանք ուսումնասիրելով պարզորոշ հասկանալ, թե ինչ է այս արարածը: Որոշ մարդիկ կարծում են, որ այն պլեզիոզավր է, որ սերում է դինոզավրերից:

7.Բերմուդյան եռանկյունի

Բերմուդյան եռանկյունին Հյուսիս-Ատլանտյան օվկիանոսում գտնվող ջրային գոտի է, որում մեծ քանակությամբ ինքնաթիռներ և նավեր են կորել անհայտ պայմաններում: Տարիների ընթացքում անհետացումները բացատրվել են մի շարք մեկնաբանություններով. վատ եղանակ, այլմոլորակայինների կողմից առևանգումներ, ֆիզիկայի օրենքների խաթարում և այլն:

Թեպետ կան բազում փաստաթղթեր, որոնք վկյայում են այն մասին, որ անհետացումների մասին տվյալներից շատերը ուրճացվել են, ոչ մի հավաստի բացատրություն չկա այս տարածքում գրանցված արտասովոր անհետացումների համար:

 

8. WOW! ազդանշանը

1977 թվականի մի ամառային գիշեր, այլմոլորակային բանականությունների կողմից արձակվող ազդանշաններ փնտրող SETI ծրագրի կամավոր Ջերի Էմանը հավանաբար դարձավ առաջին մարդը, ով ֆիքսել այլմոլորակայինների կողմից արձակված ազդանշան: Նա ուսումնասիրում էր տիեզերքի խորքից եկող ռադիոալիքները, պատահաբար գրանցեց իր սարքերով ուժեղ ռադիոտատանում, որը գալիս էր Երկրից 120 լուսատարի հեռավորության վրա գտմնվող Աղեղնավորի Տաու աստղի մոտից: Ադզանշանի չափագրում տևեց 72 վայրկյան, քանի որ Էմանի սարքավորումների հնարավորություններն այդքան էին թույլ տալիս, իսկ տվյալներով թղթի վրա արված «WOW!» մակագրությունը դարձավ նաև այս բացառիկ ազդանշանի անվանումը: Ցավոք, ազդանշանը կրկին չափագրել այդպես էլ չհաջողվեց, որքան էլ գիտնականները տնտղեցին այդ տեղանքը, ինչը հիմք է տալիս սկեպտիկներին կասկածի տակ առնել այդ ազդանշանի բնույթը:

9. Թամամ Շուդի գործը

1948 թվականին ավստրալական Ադելաիդայի Սոմերտոն Բիչ լողափին հայտնաբերեցին անհայտ մի մարդու դի: Բացի նրանից, որ տղամարդու ինքնությունը այպես էլ չպարզվեց, նրա տաբատի գաղտնի գրպանից մի գրություն գտան, որն ընդամենը երկու բառ ուներ. «Թամամ Շուդ»: Այս բառակապակցությունով է ավարտվում Օմար Խայամի «Ռուբայատ» աշխատությունը և նշանակում է «Ավարտված է»: Այնուհետև հայտնաբերվեց նաև հենց «Ռուբայատ»-ի կրկնորինակ, որի մեջ ինչ-որ գաղտնագիր կար, սակայն այն հասկանալ այպես էլ չհաջողվեց:

10. Շաբորոյի գաղտնագիրը

Նկարում բրիտանական Ստաֆորդշիրում գտնվող հովվական մի գերեզման է: Առաջին հայացքիցց կարող է թվալ, որ տեսնում եք Նիկոլյա Պուսսենի «Արկադիական հովիվներ» կոմպոզիցիայի կրկնօրինակ, սակայն մոտիկից նայելով, դուք կարող եք տեսնել, որ դրա վրա DOUOSVAVVM տառերի տարօրինակ հերթականություն կա: Սա գաղտնագիր է, որն առեղծված է մնում արդեն ավելի քան 250 տարի:

Ոմանք համարում են, որ այս գաղտնագիրն արել են Տաճարի միաբանության ասպետները և այն հուշում է, թե որտեղ է գտնվում Սուրբ Գավաթը: Շատ հայտնի մարդիկ են փորձել բացել այս գաղտնագրի առեղծվածը, այդ թվում նաև Չարլզ Դիկենսն ու Չարլզ Դարվինը, բայց նրանք բոլորն էլ փախողվել են:

11. Ֆեստական սկավառակ

Իտալացի հնեաբան Լուիջի Պերնյեն 1908 թվականին Ֆեստում գտնվող պալատի ավերակներում իրականցվող պեղումների ժամանակ հայտնաբերեց կավե մի սկավառակ, որի վրա անհասկանալի սիմվոլներ էին: Մինոսական քաղաքակրթության այս բեկորը հանդիսանում է հնեաբանության ամենաարդիական ու հետաքրքրական առեղծվածներից մեկը, քանի որ սկավառակի վրայի նշանները ապակոդավորել չի հաջողվել: Ք.Ա. 2-րդ հազարամյակում պատրաստված այս սկավառակի վրայի սիմվոլները անընթեռնելի են և շատ տեսաբանների կարծիքով՝ ենթակա էլ չեն ապակոդավորման:

12. Ռոնգոռոնգո

Ռոնգոռոնգոն անհասկանալի նշանների մի համակարգ է, որոնք գտնվել են Զատկի կղզում հայտնաբերված տարբեր իրերի վրա: Որոշ գիտնականներ համարում են, որ սա կորսյալ լեզվի կամ էլ նախալեզվի մնացորդներ են և ռոնգոռոնգոն կարող է հանդիսանալ 3-4 իրարից լրիվ անկախ ստեղծված գրերից մեկը:

Այս սիմվոլներիի իմաստը հասկանալ դեռ չի ստացվել ու թեև դրանք կարող էին հուշել մեզ, թե ինչ ճակատագրի է արժանացել անհայտացած այս քաղաքակրթությունը, որը ժամանակին արձաններ է կանգնեցրել Զատկի կղզում, բայց ավաղ, ամենայն հավանականությամբ այս գրերը կարդալու հնաարավորությունները մեկընդմիշտ կորած են:

 

Աղբյուր

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Առեղծվածներ, որոնք այդպես էլ մնացին չբացահայտված