<<Այո, ես 30 տարեկան եմ, իսկ դու՝ արդեն 18:): Շատերը հարցնում են՝ այդ ինչպես>>.Անահիտ Կիրակոսյանը շնորհավորել է շրջանավարտ դստերը

Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, երեկ ավարտել է 12-րդ դասարանը եւ պատրաստվում է կյանքի նոր փուլ մտնել: Որքանով է հեշտ եղել մասնագիտության ընտրությունը, ծնողներն ինչ դեր են ունեցել այդ հարցում, դերասանուհին պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում:

«Լաուրաս ավարտեց դպրոցը եւ ուզում է Ֆրանսիական համալսարան ընդունվել: Ընտրել է իրավագիտության բաժինը եւ պատրաստվում է ընդունելության քննությանը, որը ներառում է երեք առարկա եւ կիրականացվի հունիսի 30-ին»,-պատմել է Անահիտը։

 

Նա նշել է, որ դստերը չեն ուղղորդել մասնագիտության ընտրության հարցում. «Ինքնուրույն է որոշել: Կարեւորը՝ սիրում է: Կարծում եմ՝ նաեւ ոգեշնչվել է հայրիկի գործունեությամբ»:

Անահիտը խոստովանել է, որ Լաուրայի «Վերջին զանգի» օրն իր հուզմունքը շատ մեծ է եղել.«Անընդհատ հիշել եմ մեր անցած ճանապարհը: Աղջիկս հասուն կյանք է մտնում»։

Դերասանուհին սոցցանցային իր էջում դստերը շնորհավորել է հետեւյալ գրառմամբ. «Այո, ես 30 տարեկան եմ, իսկ դու՝ արդեն 18:): Շատերը հարցնում են՝ այդ ինչպես: Հարցականներ ու էլի հարցականներ… Իսկ ես այսպես կպատասխանեմ՝ դու իմ աղջիկն ես: Ու, այո՛, սիրելիներս, այսօր իմ աղջիկը ավարտեց դպրոցը: Կարծում եմ՝ ավելի հիշվող տարբերակ, քան դիմակներով ատեստատ ստանալը ու հեռավորություն պահելը, հնարավոր չէր պատկերացնել: Ու թող քո կյանքում դիմակը լինի բժշկական կամ պարահանդեսային, բայց ոչ՝ դիմակ հոգու, դիմակ խաղի, դիմակ ստի: Բարի երթ, աղջիկս, դեպի նոր ճանապարհ: Սիրում եմ քեզ: Քո մամա»:

 

Աղբյուր՝ Bravo.am

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

<<Այո, ես 30 տարեկան եմ, իսկ դու՝ արդեն 18:): Շատերը հարցնում են՝ այդ ինչպես>>.Անահիտ Կիրակոսյանը շնորհավորել է շրջանավարտ դստերը