Ամուսինս պահանջում է,որ իր մայրը տեղափոխվի մեր տուն, իսկ ես ուղղակի զզվում եմ այդ կնոջից… ես կպատմեմ, իսկ դուք դատեք մեղավորին…

 

Առաջին անգամ տեսա նրան, երբ հղի էի իմ առաջնեկով: Մինչ այդ ամուսնուս ծնողներն ապրում էին արտերկրում, և մեր ամուսնությունից միայն մի քանի ամիս անց վերադարձան:Երբ սկեսուրս եկավ տուն, առաջին բանը, որ ասաց, դա այն էր, որ շատ հաջող ամուսնացել եմ: Ասաց, որ լավ էլ խորամանկ եմ, եթե կարողացել եմ ճանկել իր որդուն:Աստիճանաբար կյանքս դժոխքի վերածվեց:

 

Ցավոք, առանձին ապրելու հնարավորություն չունեինք, ես դեռ սովորում էի, ամուսինս էլ այնքան շատ չէր վաստակում, որ տուն վարձակալեինքՉեմ ասի, որ սկեսուրիս հետ շուն ու կատվի նման էինք ապրում. նա համակերպվել էր, որ որդին ինձ է ընտրել, բայց ամեն հարմար առիթին փորձում էր նեղացնել ինձ: Նա քննադատում էր այն ամենը, ինչ ես էի արել. այնպես չէի պատրաստում, երեխային այնպես չէի դաստիրակում, ամուսնուս այնքան մաքուր չէի հագցնում…

 

Իսկ երբ ասում էի, որ իր ասածներն ինձ դուր չեն գալիս, ծիծաղում էր, իբր կատակում է:Ամուսինս ինձ ուղղակի չէր լսում կամ չէր հավատում, ասում էր, որ մայրս իրականում ոչ մի վատ բան չի ասում, և ես իզուր եմ նեղանում:Հետո մահացավ պապիկս:Նա ինձ էր ժառանգել ծայրամասում գտնվող իր սեփական տունը: Ես երջանկությունից ուղղակի յոթերորդ երկնքում էի: Որոշ ժամանակ անց ամուսնուս պաշտոնը բարձրացրեցին, և մենք որոշեցինք երկրորդ երեխա ունենալ:Հոգսերս այժմ շատ են, երկու երեխաների հետ սեփական տանը միշտ ինչ-որ գործեր կան: Բայց ես չեմ բողոքում: Ես ուրախ եմ, որ այժմ ես եմ իմ տանտիրուհին

Սակայն ամուսինս որոշել է, որ իր մայրը պիտի մեր տուն տեղափոխվի, որ ինձ օգնի, իսկ նրա բնակարանն էլ վարձով կտանք և ավել գումար կունենանք: Բայց ես չեմ ուզում ոչ օգնություն, ոչ էլ գումար: Իմ հանգստությունն ինձ համար ամեն ինչից վեր է, իսկ ամուսինս չի հասկանում: Արդեն մի քանի օր վիճում ենք այս հարցի շուրջ, չգիտեմ, ինչպես հաղթեմ այս պայքարում:

 

Աղբյուր

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ամուսինս պահանջում է,որ իր մայրը տեղափոխվի մեր տուն, իսկ ես ուղղակի զզվում եմ այդ կնոջից… ես կպատմեմ, իսկ դուք դատեք մեղավորին…