Ահա, թե ինչպես է Մելանյա Թրամփը պարզել ամուսնու դավաճանությունների մասին, և այդ խառնաշփոթը ինչպես է քողարկել Դոնալդ Թրամփը հանրությունից

 

 

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, ամուսնու երդմնակալությունից հետո վարանել է Սպիտակ տուն տեղափոխվել՝ ամուսնական պայմանագրի պայմանների վերանայման պատճառով, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով պարբերականի լրագրող Մերի Ջորդանի գիրքը:

 

Ջորդանն իր The Art of Her Deal: The Untold Story of Melania Trump («Գործարքի արվեստը. Մելանյա Թրամփի չպատմված պատմությունը») գրքում պնդում է, ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Սպիտակ տուն տեղափոխվելու հետաձգման պատճառ է հանդիսացել նրանց մինչամուսնական ֆինանսական համաձայնագրի վերանայումը։ Դրա վրա ազդել է նախընտրական արշավի ժամանակ Թրամփի բազմաթիվ դավաճանությունների մասին բացահայտումները։

Գրքում նշվում է, որ ԶԼՄ-ներից ԱՄՆ առաջին տիկինը շատ բան է իմացել իր ամուսնու և այլ կանանց հարաբերությունների մասին:

 

Ընդ որում, Մելանյա Թրամփը Սպիտակ տուն տեղափոխվելու հետաձգումը բացատրել է որդու դպրոցական տարին չընդհատելու որոշմամբ։

 

Աղբյուր

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ահա, թե ինչպես է Մելանյա Թրամփը պարզել ամուսնու դավաճանությունների մասին, և այդ խառնաշփոթը ինչպես է քողարկել Դոնալդ Թրամփը հանրությունից