Աղջիկը զրկվել է ոտքից և ձեռքի մկաններից վտանգավոր վարակի պատճառով։ Նա երկու ամսում 28 վիրահատության է ենթարկվել

ԱՄՆ-ից 28-ամյա Ջոզի Վենդելը զրկվել է ոտքից եւ ձեռքի մկաններից վտանգավոր վարակի՝ նեկրոտիկ ֆասցիիտի պատճառով:

Ինչպես հայտնում The Daily Mail-ը, կինը Tiktok-ում 16 տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է այն մասին, թե ինչպես է վարակվել նեկրոտիկ ֆասցիիտով, եւ ինչպես են անդամահատել նրա ոտքն ու ձեռքի մի մասը:

2015 թվականի ապրիլի 3-ին Ջոզին արթնացել է գիշերվա կեսին տաքությունից եւ ամբողջ մարմնում ցավից: Նա մտածել է, թե վարակվել է գրիպով եւ աշխատանքի չի գնացել: Կեսօրին նրա մոտ մկանային ցավեր են սկսվել: Նա 6 ժամ տաք լոգանք է ընդունել, քանի որ տաք լոգանքը լավ է ազդել նրա վրա: Երբ ամուսինը տուն է վերադարձել, նա որոշել է բժշկի դիմել:

Բժիշկը միանգամից չի կարողացել ընդունել Վենդելին մեծ թվով այցելությունների պատճառով: Երբ վերջապես հասել է նրա հերթը, նրանից արյան անալիզ են վրեցրել եւ ուժեղ ցավազրկող տվել:

Հիվանդանոցում կրկին նրա ջերմությունը բարձրացել է: Այդ ժամանակ նրա ծնողները նրա ոտքի վրա կապտուկի նման հետք են տեսել:

Ջոզիի մոտ ախտորոշել են նեկրոտիկ ֆասցիիտի հազվագյուտ տեսակ: Մեկ օր անց նա արթնացել է եւ իմացել, որ անդամահատել են ոտքը: Երկու օր անց նրա մոտ ախտանիշները սրվել են: Ռիսկ է եղել , որ բժիշկները ստիպված են հեռանել նաեւ աջ ձեռքը: Նրանք անդամահտել են ձեռքի մի մասը, եւ դրա տեղը տեղադրել տրանսպլանտատ:

Ընդհանուր առմամբ կինը հիվանդանոցում մնացել է 2 ամիս եւ 28 վիրահատության ենթարկվել:

   

 

News.am

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աղջիկը զրկվել է ոտքից և ձեռքի մկաններից վտանգավոր վարակի պատճառով։ Նա երկու ամսում 28 վիրահատության է ենթարկվել