Աղցան <<Սիրեկան>>. հետաքրքիր չէ՞ ինչ բաղադրություն և համ ունի այս տարօրինակ անվանմամբ աղցանը

 

 

Այսօր մեր տնտեսուհիներին առաջարկում ենք մի համեղ և յուրահատուկ աղցան պատրաստել իրենց սիրելիի համար։ Այն ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար։ Իսկ աղցանի անունը, ասում են, այնտեղից է ծագել, որ դրա բաղադրության մեջ մտնող մթերքները շատ օգտակար են հատկապես տղամարդու առողջության համար. ձուկ, սունկ, բանջարեղեն, ընկույզ, չամիչ…

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Շամպինյոն – 250 գր.
  • Սոխ – 1 հատ
  • Չամիչ – 1,5 ճ.գ.
  • Պանիր – 100 գր.
  • Մայոնեզ – ըստ ճաշակի
  • Սարդինա՝ յուղի մեջ – 250 գր.
  • Գազար – 1 հատ
  • Ընկույզ – 100 գր.
  • Կարագ – 15 գր.
  • Աղ – ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

1. Կարագով տապակեք շամիպինյոնները, աղ արեք։ Չամիչի վրա 5-8 րոպեով եռացրած ջուր լցրեք, հետո ջուրը թափեք։

2. Պատրաստեք աղցանամանը և բաղադրիչները շերտերով շարեք։ Առաջին շերտը մեկ տուփ ձկան պահածոն է (սարդինա, սայրա, սապատաձուկ) և պատառաքաղող մարնարցրեք այն։ Ամեն շերտի վրա մայոնեզ քսեք։ Երկրորդ շերտը տապակած սունկն է, երրորդը՝ կտրատած սոխը, չորրորդը՝ քերիչով անցկացրած գազարն ու չամիչը, հինգերորդը՝ քերած մանիրն ու մանրացրած ընկույզը։

3. Այնուհետև աղցանը 2-3 ժամով դրեք սառնարանը, հետո նոր միայն մատուցեք։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Աղցան <<Սիրեկան>>. հետաքրքիր չէ՞ ինչ բաղադրություն և համ ունի այս տարօրինակ անվանմամբ աղցանը