Կնոջ հիգիենայի պարտադիր կանոններ , որոնք պահպանելու դեպքում որևէ խնդրով գինեկոլոգին այցելությունը գրեթե կբացառվի

 

11 կանոն կանանց ինտիմ առողջության համար:

1. Պահպանակներ

Պահպանակները լավ պաշտպանում են վեներական հիվանդություններից և հղիությունից, պահպանում են pH-ի մակարդակը հեշտոցում:

Դա շատ կարևոր է լավ բակտերիաների պահպանման համար: Դրանք օգնում են կանխել կաթնասնկախտի, միզուղիների վարակների, բակտերիալ վագինոզի առաջացումը:

2. Բամբակե ներքնազգեստ

Հեշտոցը միայն դա է նախընտրում: Բամբակը շնչում է և ներծծում խոնավությունը:

3. Սպորտ

Քեգելի վարժությունները որոշիչ դեր ունեն փոքր կոնքի հատակի մկանների ամրացման համար: Դրանք հիմնական դեր ունեն օրգազմի ժամանակ, նաև օգնում են վերահսկել միզապարկը:

4. Հունական յոգուրտ

Կենդանի մշակաբույսերով յոգուրտ ուտելը նպաստում է լավ բակտերիաների բազմանալուն:

Բայց այդ սննդում չափազանց շատ շաքարի պարունակությունը չեզոքացնում է դրական ազդեցությունը, նաև հեշտոցն ավելի ընկալունակ է դարձնում վարակների նկատմամբ:

5. Զննություն

Բժշկին ացելել պետք է ոչ միայն գանգատներ ունենալու դեպքում:

Գինեկոլոգի այցելեք պահպանակների օգտագործման, պտղաբերության և սեքսի մասին խոսելու համար:

6. Խոնավություն

Երբ կինը որոշակի դեղեր է ընդունում, որոնցից են՝ անտիգիստամինները, հակադեպրեսանտները կամ հորմոնալ հակաբեղմնավորիչները, չորություն է առաջանում: Այն կարող է առաջանալ նաև հղիությունից հետո կամ դաշտանադադարից ոչ շատ առաջ:

Սեքսից առաջ քսուք օգտագործեք: Այն նվազագույնի կհասցնի ցավը:

7. Ցնցուղել

Մոռացեք: Այդպես չանեք: Հեշտոցը կարողանում է ինքնամաքրվել:

Ուսումնասիրությունների համաձայն՝ ներհեշտոցային միջոցների օգտագործումը մեծացնում է վարակների և բորբոքային հիվանդությունների առաջացման ռիսկը:

8. Հեծանվասպորտ

Հեծանիվ քշելիս կարող եք ցավ, ծակոց, թմրություն զգալ:

Փափուկ և ազատ հագուստ կրեք: Այն անհարմարությունը նվազագույնի կհասցնի:

9. Հակաբիոտիկներ

Այդ հաբերը ոչնչացնում են որոշ լավ բակտերիաներ:

Չեք կարող հրաժարվել բժշկի նշանակած հակաբիոտիկներից, պարզապես ձեր սննդակարգում հունական յոգուրտ ավելացրեք: Դա նվազեցնում է վնասը:

10. Սեռական հարաբերություն

Համոզվեք, որ զուգընկերը փոխում է պահանակը անալ սեքսից հեշտոցայինի անցնելիս: Գինեկոլոգների խոսքով՝ այդ գործողության բացակայությունը մեծացնում է վարակի առաջացման ռիսկը:

11. Օճառ

Ձեր նոր օճառը շատ լավն է, բայց ոչ հեշտոցի համար: Այն կարող է չորացնել զգայուն մաշկը: Պետք է դրանից հրաժարվել:

 

Աղբյուր

 

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կնոջ հիգիենայի պարտադիր կանոններ , որոնք պահպանելու դեպքում որևէ խնդրով գինեկոլոգին այցելությունը գրեթե կբացառվի